Պետության քանդում՝«պետություն կառուցելու» անվան տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան պատերազմից հետո անցած ժամանակահատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, ինչպես քաղաքագետներն են ասում, «սալ յամի կտրելու տակտիկայով» է աշխատում, ինչի արդյունքում քիչ-քիչ, կտոր առ կտոր կտրում, տանում է։ Երբ կնքվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանն ահռելի տարածքներ բռնազավթեց Արցախից, բայց համաձայնեց Արցախի գոյությանը խաղաղապահների վերահսկողության ներքո։ Ընդ որում, Լաչինի միջանցքը պետք է անխափան գործեր։ Ու թվում էր, թե գոնե մի որոշ ժամանակ կարելի է ակնկալել լարվածության թուլացում, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն սկսեց փուլ առ փուլ նոր տարածքներ բռնազավթել թե՛ Արցախից և թե՛ Հայաստանից։ Ու սա այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նախատեսում էր, որ կողմերի զինված ուժերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ տվյալ պահին կանգնած են։

Այդպես Ադրբեջանը շարունակեց տարբեր պարբերականությամբ առաջխաղացումը՝ գրավելով Հին Թաղերը, Խծաբերդը, Փառուխը։ Ապա ադրբեջանական կողմն անցավ Լաչինի միջանցքի փակմանն ու Արցախի շրջափակմանը, իսկ որոշ ժամանակ անց էլ ձեռնամուխ եղավ Արցախի հայաթափմանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո դժվար էր հավատալ, որ Արցախը կարող է ամբողջովին հայաթափվել։ Բայց Ադրբեջանին հաջողվեց աստիճանաբար հասնել այդ կետին, ինչը տեղի էր ունենում հայկական կողմից Բաքվի կատարած քայլերի լեգիտիմացմամբ։ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Հայաստանի ներկայիս ղեկավարության վրա, ապա իր ուզածին հասնելուց հետո հիմնվում նրանց կատարած զիջումների վրա։
Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Պրահայում էլ համատեղ հայտարարություն ընդունվեց, որում նշվում էր, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն իսկույն արագ գործողությունների անցավ։ Ու այս պարագայում փոքրանում էր նաև միջազգային դերակատարների միջամտության հնարավորությունը, քանի որ Ադրբեջանն արդարացնում էր իր գործողությունները՝ հայտարարելով, թե՝ տեսեք, անգամ Հայաստանն է ճանաչել Արցախը մեր կազմում։ Եվ Արցախի պետականությունը ոչնչացնելուց հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ձեռնամուխ է լինում արդեն Հայաստանի պետականության թուլացման գործին։ Երբ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում բացահայտ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այս պարագայում անլուրջ է խոսել մի այնպիսի խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որը գործնականում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կապահովի։
Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ ոչ միայն կանգնելու նպատակ չունի, այլև ագրեսիայից առաջ փորձում է նախ՝ ներսից քայքայել հայկական պետականությունը և բարոյալքել հասարակությանը, որպեսզի ավելի անկաշկանդ գործի։ Հակառակորդը Հայաստանի դիմադրողականությունը թուլացնելու խնդիրներ է դնում ՀՀ ղեկավարության առջև, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեծ հոժարությամբ պատրաստակամ են ծառայել այդ գործին։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո հիմա էլ հերթը հասել է նրան, որ Ալիևը բացահայտ հայտարարում է, թե ժամանակն է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Ենթադրենք, թե Հայաստանը փոխեց իր Սահմանադրությունն, ի վերջո, խաղաղություն կհաստատվի՞։ Պարզ է, որ ոչ։ Դրան հետևելու են նոր պահանջներ, թե մյուս օրենքները փոխեք, այս փոխեք, այն փոխեք և այլն։ Կարող են պահանջներ դրվել, օրինակ՝ հրաժարվել մեր պատմական արմատներից, ունեցած ժառանգությունից ու ջնջել անցյալի հիշողությունը։ Չնայած այդ ուղղությամբ քայլեր արդեն արվում են գործող իշխանությունների կողմից:

Պարզ է՝ երբ հայկական կողմը լուռ կատարում է Ադրբեջանի պահանջները, դա ուղղակի հնարավորություն է տալիս հակառակորդին անդադար նոր պահանջներ առաջ քաշել։ Արդեն իսկ նկատելի են նոր պահանջների նախանշանները։ Ալիևն աստիճանաբար զարգացնում է այն թեման, որ թույլ չեն տալու Հայաստանի բանակը հզորանա։ Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ մի պահի Բաքվից կարող է պարտադրեն, թե Հայաստանին բանակ պետք չէ, պարեկներով բավարարվեք։ Հաջորդ հարվածները կարող են հասցվել մեր եկեղեցուն, քանի որ Ադրբեջանում Հայ առաքելական եկեղեցին դիտարկում են որպես ռևանշիստական կառույց։ Դե, փաստորեն ոչ միայն Ադրբեջանում. Հայաստանի իշխանություններն առանց այդ էլ պակաս հարձակումներ չեն գործում եկեղեցու դեմ:

Իսկ վերջնարդյունքն այն կլինի, որ Հայաստանը ներսից թուլացնելուց ու քայքայելուց հետո հակառակորդը կանցնի հերթական ագրեսիայի իրականացմանը։ Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն ամբողջովին լծվել են հակառակորդի պահանջներն իրագործելու գործին ու փորձում են ցույց տալ, թե այդ կերպ պետություն են կառուցում։ Այնինչ, իրենք դրանով դնում են պետության քանդման հիմքերը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 212 անգամ
Լրահոս
Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար Ձյուն է տեղում Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր «Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել․ Sputnik «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ամեն ինչ ավերվել է, պետք է վերականգնել ամեն ինչ զրոյից»․ Ալիև Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am