Հայաստանը պետք է կողմնորոշվի. «Ռոսատոմի» տնօրեն
Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ինչպես նշել է՝ Երեւանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։
Նա նաեւ տեղեկացրել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների կատարման բարձր պատրաստվածության վիճակում է Թուրքիայի եւ Բանգլադեշի հետ, ինչպես նաեւ բանակցություններ է վարում Ուզբեկստանի եւ Ղազախստանի հետ։