ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին
Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ չանել գործողություններ, որոնք կարող են սրել ներկայիս ճգնաժամը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճում։
«Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել է Իրանին և նրա դրածո ուժերին, որ չօգտվեն պահից՝ հարձակումներ իրականացնելու համար, որոնք սպառնում են ավելի լայն հակամարտություն հրահրել: Մենք դատապարտում ենք Իրանի հարձակումները Իրաքում և Պակիստանում գտնվող տարածքների վրա», - ասել է Զեյան: