Նեթանյահուն մերժել է իսրայելի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջադրած պայմանները, որոնցով առաջարկվում էր վերջ դնել պատերազմին և ազատել իսրայելցի պատանդներին։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ այդ պայմանների՝ Իսրայելը պետք է լիովին դուրս գար Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողներ ՀԱՄԱՍ-ին։
«Մեր պատանդների ազատ արձակման դիմաց ՀԱՄԱՍ-ը պահանջում է պատերազմի ավարտ, մեր ուժերի դուրսբերում Գազայից, բոլոր մարդասպանների և բռնաբարողների ազատ արձակում», – ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ մերժում է այդ պայմանները։