Իրան- Պակիստան հակամարտություն. Իրանը բացատրություն է պահանջում
Թեհրանը բացատրություն է պահանջել Իսլամաբադից՝ կապված Պակիստանի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակումների հետ Իրանում թիրախների վրա։ Այս մասին Press TV-ին հայտնել է Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «Իրանը Պակիստանից անհապաղ բացատրություն է պահանջել Սիստան և Բելուջեստան նահանգի սահմանամերձ գյուղերից մեկի վրա իրականացրած հրթիռային հարձակումների վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Պակիստանը հունվարի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 4։30-ի սահմանում, հրթիռային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։