ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենին
Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Պաշտոնյայի խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել մի քանի թիրախ, որոնցից նոր հարձակումներ էին նախապատրաստվում։ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածել են Իրանի աջակցությունը վայելող հութիների 14 հրթիռների, որոնք պատրաստվում էին արձակման Եմենի՝ հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,- հայտնել է նա։