ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ
![ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ](/timthumb.php?src=/disc/06-12-23/52000fb27f72f395c377312c6eb397a0.jpg&w=708)
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերսկսելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման ուղղությամբ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ հավելելով, որ գերիների թվում կան նաև ամերիկացիներ։
Նրա հավաստմամբ՝ անընդհատ աշխատում են տարածաշրջանի գործընկերների հետ հումանիտար հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման շուրջ։