Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել
![Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել](/timthumb.php?src=/disc/06-12-23/aeb7853b672d74f1ba202d2dd9db6089.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը իր վարած Лада 2110 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել:
Վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: