Կոկաինի շարժերից լուր չունի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի առաջ հայտնաբերված 1 տոննա կոկաինը։

«Նման տեղափոխությունները չեն լինում առանց կոնկրետ երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների և իշխանական տանիքների»,-ասաց Խամոյանը։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ հենց իշխանություններն են հայտնաբերել այդ մեծաքանակ թմրանյութը։

«Եթե առանց իշխանության չի լինում, էդ բռնելը ո՞նց է լինում, ընդդիմությունն էլ գնաց այդ բեռը բռնեց, հա՞։ Բա ո՞նց եղավ, որ ձերբակալվեցին և այլն»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այլ մանրամասների չի տիրապետում, թե կոկաինն ինչքան է եղել, ով է արել, ինչ է արել։

«Առանձնապես կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում»,-ասաց նա և հավելեց, որ նախաքննությունը պետք է տա պատասխանները։

Խամոյանի համար համոզիչ չէր վարչապետի պատասխանը. «Վեց ամիս է անցել, և դուք ուզում եք հավաստիացնել, որ որևէ տեղեկատվություն չեք փորձել ստանա՞լ, թե ինչ եղավ այդ գործը։ Չեմ հավատում, որ չեք փորձել»,-ասաց նա։

«Ինչքան էլ հավատաք-չհավատաք, այո, չեմ հետաքրքրվել, որովհետև կարծում եմ՝ նախանքննության մարմինը, դատախազությունը, դատարաններն իրենց գործը պետք է անեն»,-արձագանքեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ըստ տարածված տեղեկության՝ այդ գործով կոնկրետ մարդ հետախուզման մեջ է գտնվում։

«Բայց որ հարցրեցիք՝ անպայման կհետաքրքրվեմ»,-ասաց Փաշինյանը։

դիտվել է 408 անգամ
Լրահոս
ՀՀ–ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան ՀՊՏՀ-ն զբաղվում է մասնավոր ընկերության գովազդով Արմավիրի մարզում բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավոր Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի․ Գառնիկ Դանիելյան Ինչպես չկայացած մարզական լրագրողը դարձավ «ջրերի կառավարիչ» ու մարզպետ․ Վահե Սարգսյան Նույնիսկ մայթը աղբամանից չեն կարողանում ազատել․ Հովսեփ Կուբատյան «Լավ, սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ...»։ Զապորոժիե ԱԷԿ-ն անջատվել է վերջին արտաքին էլեկտրահաղորդման գծից. ՄԱԳԱՏԷ Սարգսյանի ձեռք բերված սպառազինությունը թշնամուն հանձնողները փորձում են ի ցույց դնել իրենց առավելությունները․Աբրահամյան Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան Ֆրանսիան Հայաստանի կողքին է. կշարունակենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Մակրոն Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում. Մակրոն Մարտունի-Երևան ճանապարհն արդեն բաց է Փաշինյանի աշխատասենյակի քարտեզն առանց Արցախի է (լուսանկարներ) Լուսինե Թովմասյանը լուսանկար է հրապարակել սկեսրայրի հետ Ճանապարհը զիջելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել 2 անձի «Սերժ Սարգսյանի ազատագրած հողերը դուք եք հանձնել թշնամուն, դրանով դարպասները բացել ու այդ արհավիրքը բերել արդեն Հայաստան». Դանիելյան Հերթական ապտակը. ՀՀ գլխավոր դատախազությունը չի՞ դիմել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստանին փոխանցելու պահանջով Որևէ այլ գործունեությամբ զբաղվելու մասին մեղադրանքներն անհիմն են. Մարագոս Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան «Այ անտռուսիկ Վերգո, հիշե՛ք, երրորդ նախագահն ու իր համախոհները երբեք չեն անցել ու չեն անցնելու թշնամու թրի տակով…». Լևոն Նազարյան Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել, թույլ է տվել ՀՀ տարածքային ամբողջականության էական զիջումներ, պետք է չմտնի մի դաշտ, որտեղ ինքը 0 է` ամբողջությամբ ստորացված ու վարկաբեկված․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վռամ Սարգսյանը Փետրվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են վրացական համարանիշներով մեքենաների վարորդները Փետրվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Կյուրեղյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am