Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան

Ալավերդի համայնքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է նկարագրել որպես բռնի իշխանափոխություն, համայնքի բնակչի կողմից արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանության տապալում՝ պետական ուժային կառույցների ապօրինի գործողություններով ու ԱԺ իշխանական պատգամավորի դիրիժորության բարձր հովանու ներքո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Մարգարյանը՝ անդրադառնալով այսօր Ալավերդիում տեղի ունեցած իրադարձություններին:

«Վրդո, մեզ բաստիոն պետք չի...»

Շատերը, թերևս, հասցրել են այսօր տեղեկանալ, որ Ալավերդիում լուսաբացը սովորական չէր։

Սովորական չէր, քանի որ տեղի էր ունենալու մի իրադարձություն, որը անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում լինելու էր բացառիկ, աննախադեպ, չլսված ու չտեսնված։ Ու ինչքան էլ թվա, թե խոսքը կարող էր ինչ-որ դրական ու հույս ներշնչող բանի մասին լինել, սակայն իրականությունը շատ ավելի մռայլ էր, դժգույն ու դժբախտ (©)։

Ալավերդի համայնքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է նկարագրել որպես բռնի իշխանափոխություն, համայնքի բնակչի կողմից արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանության տապալում՝ պետական ուժային կառույցների ապօրինի գործողություններով ու ԱԺ իշխանական պատգամավորի դիրիժորության բարձր հովանու ներքո։ Այո, այո, դուք չեք սխալվում. այս ամենը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղական ինքնակառավարման համակարգում, որը, թվում էր՝ անկախ է պետական կառավարումից։

Տարբեր գնահատականներով՝ այսօր առավոտյան Ալավերդի քաղաքում էր մոբիլիզացվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 800-ից 1000 աշխատակից (սկսած պարեկային ծառայությունից, վերջացրած՝ ոստիկանության սև ու կարմիր բերետավոր զորքերով, այդ թվում՝ Երևանից)։ Եվ այս ամենը տեղում անձամբ համակարգում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը։ Տպավորություն էր, թե ինչ-որ հատուկ հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում, բայց առանձնապես պարզ չէր, թե «ահաբեկիչները» ովքեր էին, իսկ վտանգվածները՝ ովքեր։

Հարց կծագի, թե՝ լավ, բա էսքան զորքը ինչի՞ էր հավաքվել։ Պատասխանը մեկն է՝ կենդանի խիտ պատ կազմելով լցնել համայնքապետարանի մուտքը, հարկերը, աստիճանավանդակները և ապահովել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ապօրինի և ոչ լեգիտիմ գործընթացը։ Եվ ամենահետաքրքիրը, որ նույնիսկ համայնքի ղեկավարին և ավագանու ոչ քպ-ական անդամներին չէին թողնում ներս մտնել համայնքապետարան։ Այո, այո, այս անգամ էլ չեք սխալվում. համայնքի գործող ղեկավարին և ավագանու անդամներին թույլ չէին տալիս մտնել իրենց իսկ աշխատավայր։

Սակայն, դրան հակառակ, առավոտյան ժամը 06։00-ից քպ-ական ավագանու անդամները, քպ-ական ԱԺ պատգամավորն ու ոստիկանության մեծաթիվ ծառայողներ առանց խոչընդոտ արդեն իսկ տեղավորվել էին համայնքապետարանում։

Այնուհետ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության օգնությամբ, կոտրելով ավագանու նիստերի դահլիճի դուռը՝ սկսվեց ու անցկացվեց նիստը՝ ՀՀ օրենսդրության խայտառակ խախտումներով։ Իսկ թե ինչ «օրինակելի» վարք էր ցուցաբերում ոստիկանության աշխատակիցների թիկունքում ապահով հանգրվանած ԱԺ պատգամավորը, սա թերևս առանձին քննարկման առարկա է։ Եվ այո, դուք երրորդ անգամ չեք սխալվում։ Խոսքը Ալավերդի համայնքի ավագանու նիստի մասին է, որի անցկացման «հասարակական կարգը» պաշտպանելու համար մոբիլիզացվել էր մի ամբողջ զորք։ Ի դեպ, ոստիկանությանը նման համեստ խնդրանքով դիմել էին քպ-ականները։

Արդյունքում, չտեսնված զոռբայությամբ ավագանու քպ-ական անդամները՝ ճամբարափոխ հերոսի հետ միասին, իրենք իրենցով համայնքի ղեկավար ընտրեցին։

Այն, որ այս ապօրինությունները իրենց պատասխանը ստանալու են, կասկած չպետք է ունենալ։ Սակայն արդեն փաստ է, որ գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած, թե քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք» գործելաոճը, և այս ամենը լեգիտիմացվում է բարեփոխված ոստիկանության ապօրինի գործողություններով։

Թերևս Հայաստանում հիմք է դրվում պետական կառավարման շատ յուրօրինակ ձևի, որտեղ ժողովրդավարության կարիք չկա. մենք տեղով մեկ ժողովրդավարության մարմնավորումն ենք, իսկ եթե չեք հավատում՝ ոստիկանությունը կհամոզի ձեզ հակառակում»,- գրել է նա։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Ալենի մոր նկարը՝ ԱԺ դահլիճում․ շուտով․ Էդգար Ղազարյան (video) Տեսե՛ք սրանց իրական, սոված, անգրագետ դեմքը․ Սամվել Հակոբյանն՝ Ավինյանի ու ՔՊ-ականների մասին (video) Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում ԱԱԾ-ին, դատախազությանը. Մեսրոպ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը ստիպված է լինելու քայլ անել, հակառակ դեպքում խայտառակ է լինելու․ Արամ Սարգսյան (video) ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Թրամփը հրահանգել է այլևս քաղաքացիություն չտրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին Քաղաքացիները պետք է իրազեկ լինեն, նրանց առողջության հարցն է․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի սանիկ համայնքապետը պարգևատրել է ինքն իրեն 600 հազար դրամով Մհեր Սահակյանի առեղծվածային մահն ու Փաշինյանի շատ արագ ցավակցելը․ Էդգար Ղազարյան (video) Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր Հարցիս կոնկրետ պատասխանեք․ դուք էլ հո Ալեքսանդր Սիրունյանը չե՞ք․ Արթուր Խաչատրյան Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց... թեժ իրավիճակ դատարանում (video) Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am