Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր «կինոյի տղա» խաղալ ու իսկական շոու էր բեմադրել:

Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որ ժամանակ իրենց «ժողովրդավարության բաստիոն» հռչակած ՔՊ-ականները անվստահություն հայտնեցին Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, եւ որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը:

Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որեւէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել եւ գոնե այնտեղ աչքի ընկնել:

Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսեւորում եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին:

Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների եւ անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձեւավորել՝ դառնալով մերօրյա Շմայս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Համատիրության ղեկավարին տուգանել են՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի փլուզվող հենասյան ամրացման համար Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար «Դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»․ նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի միջադեպի մասին Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ Երևանում 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել Ողբերգական վթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ Վիզաների գազարը և իրականության մտրակը «BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Արտակարգ դեպք Սևանի ափին Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն.ավագանու անդամ Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. 168.am Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում սպասվո՞ւմ է. Fitch
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am