Երևանում՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
![Երևանում՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել](/timthumb.php?src=/disc/02-12-23/d15b0a7e2489ac3861bb3e4e22d275be.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1 ԲԻՍ աստիճան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում (800քմ)։ 300քմ տարածքում այրվել են կուտակված տեխնիկական դետալներ։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։