Ամենամեծ վտանգը սպառնում է հենց արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությանը

Alpha News-ի եթերում Արցախի ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ, մշակույթի գծով պատասխանատու Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ ամենամեծ վտանգը սպառնում է ոչ մշակութային ժառանգությանը։

«Մեր պատմության անշարժ մշակութային հուշարձանները ենթարկվում են տարբեր տեսակի վանդալիզմի, պղծման, բայց գոնե ինչ-որ չափով այդ շենքերը, շինությունները ամբողջությամբ չեն կարող ոչնչացնել։ Ամենամեծ վտանգը սպառնում է հենց ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ժողորդին կտրել իր պատմական խրամատից, լանդշաֆտից, մարդիկ, որոնք ապրում էին մի համայնքում և հազարավոր տարիներ իրականացնում էին իրենց սոցիալ-մշակութային գործառույթները, որը առանձնահատուկ էր միայն իրենց՝ դա թե Արցախի բարբառն էր, թե կենսաապահովման մշակութային տարրերը, այդ թվում՝ ուտեստները՝ փախլավան, ժենգլայով հացը։

Դրա համար պիտի կատարվեն քայլեր, որ կարողանանք այդ ամենը պահպանել»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը ։

Քանի որ այդ ամենը կրողը մարդն է, ու Հայաստանում բոլոր արցախցիները ցաքուցրիվ են, Հովհաննիսյանի համոզմամբ, սա է դժվարություն առաջացնում ոչ մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում․

«Դժվարություններից մեկն այն է, որ համահավաք բնակության վայր չկա։ Բարբառը պահպանելու համար պիտի իրար հետ խոսել, գոնե ընտանեկան միջավայրում ու շրջապատում։ Պետք է այլ միջոցներ փնտրել, իսկ դա առաջին հերթին արվեստով ներկայացնելն է, այսինքն՝ երգերի, թատերական ներկայացումների միջոցով։ Ոչ նյութական ժառանգության կրողը մարդն է։ Եթե մարդը այլևս այդ ամենը իրագործելու իրավունքից զրկված է, մի սերունդ հետո ամեն ինչը կորստյան է մատնվելու։ Նույնը վերաբերվում է, ասենք, գորգագործությանը, կավագործությանը։

Գյուղեր կային, որ ավանդաբար զբաղվում էին այդ արհեստներով։ Քայլեր պետք է արվեն, որ այս բաները կարողանանք պահպանել, նաև հանրահռչակել»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա խոսել է նաև Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության մասին և ընդգծել՝ Թուրքիային են ենթարկվում ու վախենում են անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսել․

«3 800 ուդիները, որ մնացել են տարածքում, գերի են, պատանդ են Ադրբեջանի իշխանության ձեռքին։ Նրանք եթե մի բան այն չարեցին, կենթարկվեն այն հալածանքներին, որոնց, ասենք, ենթարկվել են շիա-մահմեդական թալիշները։ Օրինակ՝ թալիշ մտավորականության մի հատվածը հիմա գտնվում է ադրբեջանական բանտերում։

Ոչ միայն ռուս ուղղափառ, նաև Կոնստանդնուպոլսի պատրիարքությանը կօգտագործի Ադրբեջանը։ Պոլսում գտնվող պատրիարքությունները անմիջապես գտնվում են Թուրքիայի ազդեցության ներքո և նրանց բոլոր քայլերը վերահսկում է Թուրքիայի կրոնի գործերի նախարարությունը, վառ ապացույց՝ Հայոց պատրիարքությունը, որ վախենում է անգամ Հայոց ցեղասպանության մասին խոսել»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Կմեկնե՞ն Բաքու Արտասովոր, անթույլատրելի բան է տեղի ունեցել. հետևանքներ, բնականաբար, կլինեն. Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ականների միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը՝ իր չեղած վարկանիշի ու Վանեցյանի մասին (video) Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան #ՈՒՂԻՂ․ Անմեղսունակնե՛ր․ Լարիսա Ալավերդյանն արձագանքում է հենց հիմա ընթացող ԱԺ-ի հանցագործությանը (video) Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. Armlur Ալեն Սիմոնյանը Արցախը համարեց Ադրբեջանի տարածք Երկկողմ պայմանավորվածություն ունենք սահմանազատման դետալների հետ կապված որևէ մեկնաբանություններ չտալ, զգայուն թեմա է. Մհեր Գրիգորյան Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Գրիգոր Մինասյանը էլի ձեր ընկե՞րն է․ Ագնեսա Խամոյանը՝ ԲԴԽ նախագահին (video) Հողերը կտան, բայց պատերազմից չեն խուսափի․․․ (video) Լոնդոնը Կիևին 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի վարկ կտրամադրի ՌԴ ակտիվների հաշվին Գեղարքունիքում ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Ինչպես է Ալեն Սիմոնյանն ընդդիմության «գրպանը գցում» հողեր հանձնելը․․. (video) 28-ամյա անձը խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել պարեկային ավտոմեքենային Նիկոլ Փաշինյանդ ևս կողմ է քվեարկել այդ օրենքին․ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց Ալեն Սիմոնյանին (video) Կազանում այսօր մեկնարկում է BRICS–ի 16-րդ գագաթնաժողովը Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Դուք ունեք մի վերջին շանս. Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ին (video) Ինչպե՞ս հեռացնել Նիկոլին․․․ Հայկ Նահապետյան (video) Երևանում տղամարդը պարտքը չվերադարձնելու դիմաց անպարկեշտ առաջարկություն է արել 21-ամյա աղջկան Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հայաստանի իշխանությունները դռներ են բացում Թուրքիայի առջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am