Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս տարվա օգոստոսին Երևանում 28-ամյա տրանսգենդերի աղմկահարույց սպանության վարույթի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ սպանվածը և սպանության համար կալանավորված 26-ամյա երիտասարդը մանկության ընկերներ են եղել և այն վարկածը, թե իբր սպանության պատճառը եղել է տրանսֆոբիան (տրանսգենդեր մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը), վարույթն իրականացնող մարմնի կողմից չի հաստատվել:

Վարույթի շրջանակներում նշանակվել է դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննություն՝ պարզելու արդյոք սպանության համար մեղադրվող 26-ամյա երիտասարդը տառապու՞մ է հոգեկան հիվանդությամբ, մեղսագրվող արարքների կատարման պահին կարո՞ղ էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ինչպես նաև արդյոք նրա մոտ առկա՞ է թմրանյութերից կախվածություն, թե՞ ոչ:

Մեր տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ մեղադրյալը նախկինում բուժվել է թմրանյութերի կախվածությունից, իսկ սպանվածի հետ թմրաշրջանառության հետ կապված ենթադրյալ գործարքների մեջ եղել, ինչն էլ ավարտվել է վիճաբանությամբ և սպանության պատճառ հանդիսացել:

Նշենք, որ տրանսգենդերի սպանության և նրա բնակարանի հրկիզման համար Արմավիրի մարզի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կոտի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով):

Մեր տեղեկություններով՝ մեղադրյալն ամուսնացած է և մանկահասակ երեխա ունի: Նա նախքան կալանավորվելը, պարբերաբար մեկնել է Գերմանիա՝ աշխատելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ հոկտեմբերի 17-ին դատարանը 26-ամյա երիտասարդի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով:

Վարույթի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ, դատանարկոլոգիական, դատահոգեբուժական համալիր, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր, դատագենետիկական և դատակենսաբանական համալիր փորձաքննություններ:

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Ի՞նչ կլինի, եթե սրանք հանձնեն Տիգրանաշենը․ Բագրատ Սրբազանի լայվը Վայոց Ձորից (video) Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Քաշվանք... Փաշինյանը` Նորապատի ճանապարհի մասին (video) Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երևանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Յասիի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց եզրափակչում Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am