Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ԵԱՀԿ 30-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Միրզոյանը համաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով այն մարտահրավերները, որոնց բախվում են ԵԱՀԿ-ն և նրա պատասխանատվության տարածքում գտնվող երկրները, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասում. աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։

Նախարար Միրզոյանն ունեցել է ավելի քան քսան հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ԱԳ նախարարների հետ, այդ թվում՝


ԵԱՀԿ գործող նախագահի, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի, ինչպես նաև 2024թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Մալթայի արտաքին գործերի նախարարի հետ,

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի, ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիայի, Շվեդիայի, Դանիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ՌԴ, Անդորրայի, Լիխտենշտայնի, Չեռնոգորիայի ԱԳ նախարարի հետ։

Կայացել է նաև ԱԳ փոխնախարարի հանդիպումը Կանադայի գործընկերոջ հետ։

Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են այն մարտահրավերները, որոնց բախվում է ՀՀ-ն. ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքները, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքները։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ Պուտինը պատրաստ է բանակցել Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմանները Երևանում պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է 2-րդ հարկից լվացք կախելու պահին «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Մոմավառություն-ակցիա՝ Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած Սոնա Մնացականյանի հիշատակին «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Ձերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը Ինչ սպասել Թրամփից․ նոր որոշում Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է իրավական գործընթացներում ընթացակարգային որոշումները․ ՀՀ ներկայացուցիչ Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Իրանում հզոր պայթյուն է որոտացել․ կան հարյուրավոր տուժածներ Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել. Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am