Որքա՞ն կմնա Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնում

Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով ապօրինաբար է ստանձնել քաղաքապետի լիազորությունները (դա այլ խոսակցության թեմա է), պետք է որոշում կայացնի։

Եթե նա չի պատժում (պաշտոնանկ չի անում) ծեծկռտուքին մասնակցած վարչական շրջանի լկտի և ոհմակի վերածված ղեկավարներին, ապա դա երկու բան է նշանակում։ Կա՛մ Ավինյանը զրոյական ազդեցություն ունի նրանց վրա և չի կարող հեռացնել աշխատանքից, կա՛մ Ավինյանն իրեն բարի փերիի տեղ դրած խրախուսել է նրանց հաբռգածությունն ու բեսպրեդելը։ Այսինքն՝ կա՛մ չի կարող, կա՛մ չի ուզում։ Երկու դեպքում էլ Ավինյանը արժեզրկվում է առանց այն էլ մի կերպ (շնաբարո գործարքի միջոցով) ձեռք գցած քաղաքապետի պաշտոնում։

Եթե Ավինյանն անկեղծ է, ուզում է դիստանցավորվել հանցագործությունից և, ինչպես ինքն է հայտարարում, դատապարտում է բռնությունը, «թաղապետերի ցավը չի տանում» այնպես, ինչպես էն ««մանեթչիկի» շրթունքներով Ծերեթելու թիթեռնիկը», ապա պետք է հեռացնի քստմնելի վարքագիծ դրսևորած թաղապետերին։ Ընդ որում՝ հեռացնի անհապաղ։ Այլ հարց է, որ միգուցե Ավինյանը կուզենար գոնե ձևականորեն արբիտրի ֆունկցիա ստանձնել «Մայր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագրի» բախման ժամանակ ու մնար, ինչպես ասում են, «над схваткой», սակայն չի կարողանում։ Դա նշանակում է, որ իր կշիռը զրո է որպես քաղաքապետ ու ՔՊԿ–ի ներսում նա մյուս «ուսապարկերի» նման է։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ ինքը քաղաքապետի աթոռին երկար չի ձգելու՝ ցանկացած քաղաքական զարգացման դեպքում։ Հատկապես որ Վազգեն Սարգսյանի «քույրիկի» գլխավորած կուսակցության հետ անգամ ՔՊԿ–ն ավագանիում չունի մեծամասնություն։ Ու եթե շնաբարո գործարքները չշարունակվեն, ապա Տիգրան Ավինյանը կմնա շան մազից կախված վիճակում։

Մի խոսքով, թաղապետերին աշխատանքից հեռացնել–չհեռացնելու հարցը լակմուսի թուղթ է Ավինյանի համար։ Նաև՝ իր քաղաքական կշռի հարց է։ Պարզ կդառնա, թե նա իրական կշիռ ունի՞, թե՞ Նիկոլի ոտքի տակի հերթական փալասներից է, որը չի կարողանում անգամ թաղապետ նշանակել կամ ազատել աշխատանքից։

Իսկ եթե Ավինյանը չի հեռացնում թաղապետերին, քանզի չի ցանկանում և նրանց քսի տալը իր հրահանգով կամ սրտով է եղել, ուրեմն ինքը դառնում է ձեռնամարտի կողմ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դառնում է հրապարակավ սրտաճմլիկ տեքստեր արտասանող դեմագոգ և շարքային խուլիգան, որի դուխը պատում է այն ժամանակ, երբ մեկի դեմ 15 հոգով են լինում։

Այն, որ Տիգրան Ավինյանը Նիկոլի դրածոն է, երկրորդ կարծիք չկա, որքան էլ նա փորձում էր քարոզարշավի ժամանակ տարանջատված ցույց տալ իրեն։ Բայց եթե Ավինյանը գոնե փոքրիկ ինքնուրույնություն ունի և իր հրապարակային խոսքին գոնե մի քիչ արժեք է ուզում տալ, ապա պետք է միանաշանակ հեռացնի «կուռաժիտ» եղած թաղապետերին։ Ընտրությունն առայժմ իրենն է։ Միևնույն է, ինքը քաղաքապետի աթոռի վրա երերում է, գոնե կարող է դեմքը փրկել։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am