«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի վճռին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

Հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ․ նոյեմբերի 17-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում կայացրել է որոշում, որում միաժամանակ արձանագրվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»՝ պարտադրելով Ադրբեջանին՝

​​ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ապահովել Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո մնացած մարդկանց անվտանգ, անարգել և արագ հեռանալը ցանկության դեպքում, ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած կամ վերադարձած մարդկանց ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ,


պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։

Մենք ողջունում ենք Արդարադաության դատարանի այս որոշումը, որը բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Կայացված որոշումը խիստ կարևոր է, որովհետև դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհանար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

Սակայն չենք կարող չարձանագրել նաև, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք էր նախկինում գործված հանցանքների անպատժելիության։ Ասվածի վառ ապացույցն է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ տարածքից ավելի քան կես միլիոն հայության բռնի տեղահանումը, հայրենազրկումը և մշակութային ցեղասպանությունը, որը մինչ օրս մնացել է անպատիժ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությունը լավագույն նախադեպը կարող է լինել, որն անհրաժեշտաբար պետք է տարածվի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված էթնիկ հայերի նկատմամբ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես 1988-1992թթ․ տեղահանված հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար ստեղծված կազմակերպություն, կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին քննության առնել նաև վերոնշյալ խնդիրը և տալ արդարացի գնահատական ու առաջարկել համապատասխան լուծումներ»։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am