Կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք այլևս չեն ունենա։ Սահմանափակումը գործելու է ժամը 7-ից մինչև 21-ը: Հայտարարության մեջ նշված է, որ նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։

Նոյեմբերի 20-ից Պարեկային ծառայությունը կկիրառի վարչական տուգանքներ․ վարորդները կտուգանվեն 5000 դրամով։ Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ դիմել են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունները կապված այս սահմանափակման և տուգանքների հետ․ Նման արգելքի դեպքում անհնար կդառնան ամենօրյա առաքումները և մատակարարումները, կխաթարվի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը։ Որևիցե պետությունում չի արգելվում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը քաղաքի կենտրոնում։

Մեկ բեռնատարի փոխարեն ընկերությունները 3 և ավելի փոքր տրանսպորտային միջոցներ կօգտագործեն, ինչը որևէ կերպ չի նպաստի երթևեկության թեթևացմանը, այլ՝ հակառակը։ Արդյունքում՝ քաղաքի կենտրոնը չի բեռնաթափվի, իսկ տնտեսվարողները կկրեն խոշոր վնասներ։ Հերթական անգամ, առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, նրանց մտահոգությունները լսելու և խնդիրներին լուծում տալու, կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի։

Առաջարկում եմ՝ վերանայել այս որոշումը»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am