Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար»,–ասաց նա։ Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել: Նշենք, որ ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի վատթարացումն է։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը