Բյուջեի մահախոսականը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ մեկնարկեց 2024 թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, եւ այդ ներկայությունը զգացվում էր հատկապես ԱԺ միջանցքներում անվտանգության աշխատակիցների քանակից: Նրանից, որ նիստերի դահլիճում պատգամավորների սեղաններից կրկին հավաքել էին ջրի շշերը, անգամ լուրեր կային, որ պատգամավորների գրիչներն էլ են սեղաններից հավաքել։

Երբեմնի «դուխով» իշխանություններից բան չի մնացել, եւ այս ժողովրդավար իշխանությունն ամեն օր ավելի ու ավելի շատ է կտրվում 3 միլիոն վարչապետներից` ժողովրդից: Փողոցից իշխանության եկած մարդիկ ոչ միայն պադավատների պատուհանից եւ կառավարական շենքերի ճաղերի արանքից են աշխարհին նայում, այլեւ ոչ մի քաղաքացի չի կարողանում նրանց մոտենալ: Անգամ լրագրողների համար արդեն կառավարության անդամները հասանելի չեն: Երբեք ոչ մի իշխանություն այսքան փակ չի եղել հասարակությունից եւ այսքան անհասանելի:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկինների օրոք մշտապես կառավարության անդամները շփվել են լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին, հիմա նրանք նիստերի դահլիճից հեռանում են ետնամուտքով՝ ԱԺ նախագահի համար նախատեսված դռնով կամ ուղղակի ճողոպրում են։

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա դրա լավագույն բնութագիրը տալիս է նախագծի հետեւյալ նախադասությունը. «Մենք բյուջեն կազմում ենք մի այնպիսի միջավայրում, երբ ունենք ահագնացող անվտանգային խնդիրներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանված անձինք, ում պետք է ապահովենք արժանապատիվ կեցություն ՀՀ-ում»։

Արծվիկ Մինասյանը սա անվանեց մահախոսական. կառավարությունն ասում է. «Ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք այս բոլոր ծրագրերն իրականացնենք, ջհանդամին, թե չեն կրակելու, ջհանդամին, թե չենք մեռնելու, գոնե կուշտ կմեռնենք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 170 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին Ո՞րն է հաջորդը Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում» Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am