Որքան ունեցվածք ունի իշխանությունների սրտի դատավորը. նա նոր պաշտոնի հույս ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որը մերժեց արցախցի Տաթեւիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը, պայքարում է ԲԴԽ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար։

Մխիթարյանը հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված մեկ բնակարան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դեռ կառուցվող շենքում։ Հայտարարագրից հասկանում ենք, որ հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմում է 21 մլն 685 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերվել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։


Դատավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 71 հազար դրամ։ Ունեցած վարկերը գրեթե հավասար են դատավորի եկամուտներին. դրանք կազմել են 28 մլն 638 հազար դրամ։

Եկամուտներից 12 մլն 230 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից։ 67 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արդարադատության ակադեմիայից, որից քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է նաեւ 20 հազար դրամ։

Մխիթարյանը հիփոթեքի մայր գումարը մարելու համար Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 934 հազար դրամ, որը ստացել է՝ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի համաձայն։

Եկամտի 15 մլն 385 հազար դրամը վարկ է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 8 հազար 150 ԱՄՆ դոլար։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 726 հազար դրամ։

Դատավորը հայտարարագրել է նաեւ 2000 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա՝ ձեռք բերված 2011 թվականին։

Հիշեցնենք նաեւ, որ սա իշխանությունների «սրտի» այն դատավորն է, որը, 2018թ.-ից սկսած, քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր է քննել, մասնավորապես՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ Լեւոն Քոչարյանի կալանքի որոշումները տվել է նույն Ռուբիկ Մխիթարյանը:

Հիմա ակնկալում է իր ծառայության դիմաց փոխհատուցում՝ նոր պաշտոնի տեսքով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Հայաստանը լռվել է Նիկոլի ողբերգական ներկայի ու անցյալի մարտադաշտում, ոչ մի ապագայի բանաձև Պիտի գաք մեր դիակները հանե՞ք փլատակների տակից. Անդրանիկ Սարկավագը՝ Փաշինյանին ու Ավինյանին (video) Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծանր է Նիկոլի թշնամանքը ևս մեկ անգամ արտահայտվեց հենց այստեղ․ Գեղամ Մանուկյան (video) Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր. Ալիև 19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024-ի պետբյուջեով նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am