24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդն այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԶԼՄ-ներում խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին:

Իրենց հայտարարության մեջ, թերևս, չեզոքացնելու համար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ առնչվող և հենց կուսակցության գրասենյակում գործող civic.am կայքի և իշխանամերձ շրջանակների հետ կապվող araratnews.am կայքերի հակաարցախյան, ակնհայտ խտրական, ատելություն բորբոքող և լայն արձագանք գտած ու հանրության շրջանում խստորեն դատապարտված հրապարակումները՝ նշյալ հայտարարության հեղինակները կեղծ տեղեկություն են տարածել՝ ներազգային թշնամանք հրահրող նշված կայքերի շարքում ներառելով նաև 24news.am հեղինակավոր լրատվամիջոցի անունը, որպես օրինակ բերելով կեղծ, սունկ ֆեյսբուքյան էջի հրապարակումը, որը որևէ առնչություն չունի 24news.am կայքի հետ:


Մինչդեռ դեռևս սեպտեմբերի 22-ին 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ AԱ-ն «այս կեղտոտ, աղբահոտ քարոզչության հետ կապ չունի», և, որ իշխանամերձ «Սյունիք 24» ֆեյսբուքյան էջն ընդամենն իրենց ուղիղ հեռարձակման կադրերն օգտագործելով՝ թիրախավորել էր արցախցի մեր հայրենակիցներին ու տարածել նշված ֆեյսբուքյան էջով:

Լրատվամիջոցների էթիկայի մասին բարձրաձայնող ու նրանց դասեր տվող Դիտորդ մարմնի համար դժվար չէր ստուգել, որ «Սյունիք 24» ֆեյսբուքյան էջն առհասարակ կապ չունի 24news.am կայքի հետ, հետևաբար՝ մնում է եզրակացնել, որ կամ նշված մարմինը չունի բավարար մասնագիտական բարեխղճություն, կամ էլ դիտավորյալ մանիպուլացնում է առանց այն էլ անորոշության մեջ գտնվող հասարակությանը:

Տեղին է հիշեցնել, որ Դիտորդ մարմնի կազմում ընդգրկված որոշ կազմակերպություններ 2018թ. իշխանափոխությունից հետո ֆեյքնյուզի դեմ պայքարի անվան տակ սկսեցին թիրախավորել հեղինակավոր, բազմամյա փորձ ունեցող լրատվամիջոցներին, բողոքներ ուղարկելով Ֆեյսբուքին՝ ֆինանսական և բարոյական ահռելի վնասներ պատճառելով ԶԼՄ-ներին, ինչի արդյունքում որոշ լրատվամիջոցների՝ տասնամյակների ընթացքում ստեղծած, հարյուր-հազարավոր հետևորդներ ունեցող էջերը փակվեցին:

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ

դիտվել է 546 անգամ
Լրահոս
Իրաքը նախազգուշացնում է ԱՄՆ-ին Vivaro-Bet-ի աշխատակիցները թմրանյութ են օգտագործում. ինչ են բացահայտել իրավապահները Երևանում՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել Ո՞նց է կոչվում էս աղյուսակը՝ ճարտարցի Քամալյանի՞. դասագրքային զավեշտների շարքից Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի. Հայրապետյան Ասում եմ՝ արեք. Է. Անդրեասյան Մեր ժամանակի հերոսները «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող երկու դատապարտյալ հարձակվել են ՔԿՀ աշխատակցի վրա Ամենամեծ վտանգը սպառնում է հենց արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությանը Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. ցունամի է սպասվում Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների անունները Տրանսգենդերի սպանության համար մեղադրվողը պարբերաբար մեկնել է Գերմանիա. նոր մանրամասներ՝ աղմկահարույց դեպքի մասին Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամի՞տ են Նիկոլի իրական այլընտրանքը Բոլորը խոստովանեցին, որ «Զանգեզուրի միջանցք» գաղափարը չի իրականանա․ Բաքվում Իրանի դեսպան Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15.000-ը Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման ակցիայի 13 մասնակցի The Financial Times: Верховный суд России признал глобальное движение за права геев «экстремистской организацией» The Economist: Впервые с 24 февраля 2022 Владимира Путина выглядит так, будто может победить Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին Միրզոյանի մասնակցությունը Associated Press взяло интервью у президента Украины Владимира Зеленского. Основные тезисы Կառավարությունը 900.000 դոլարով հերթական միջոցառումը կկազմակերպի. 168.am ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am