Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների, և նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի». Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում։ Նա մասնավորապես ասել է.

«Այսօր ուզում եմ պնդել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեր հանձնաժողովի մտահոգության առարկան դառնա։ 9-ամսյա պաշարումից հետո, որն ամբողջությամբ տակնուվրա է արել քաղաքացիական կյանքը և 1991 թվականից ի վեր ստեղծված ժողովրդավարական կառավարման համակարգը,Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի անմիջական աջակցությունը, նոր պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղում։ Այսօր ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Իլհամ Ալիևը Հայոց ցեղասպանության նոր փուլն է սկսել:

Այս ընթացքում, երբ մեր հանձնաժողովում տեղի է ունենում նիստը, տեղեկություններ են գալիս բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին, որոնց թվում են նաև երեխաներ:

Գործընկերնե՛ր,

Մինչ մեր կազմակերպությունը շատ ջանասիրաբար իր խորին մտահոգությունն է հայտնում հակամարտության «երկու» կողմերին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է Հայոց նոր ցեղասպանության իր պետական քաղաքականությունը, այլև իր հանցավոր վարքագծի մեջ նոր ուղիներ և միջոցներ է ներդնում։ Նման պետական քաղաքականությունը հստակ ցույց է տալիս, որ հայերը չեն կարող և չեն ապրելու մի երկրի ինքնիշխանության ներքո, որը ոչ միայն տասնամյակներ շարունակ ատելություն է քարոզում հայերի դեմ, այլև այժմ հայերի ոչնչացման արշավ է իրականացնում։

Ես չեմ պատրաստվում այսօր հանձնաժողովի անդամներին համոզել, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ցեղասպանություն է։ Ես պարզապես խնդրում եմ ձեզ կարդալ համապատասխան գիտնականների, իրավաբանների և կազմակերպությունների եզրակացությունները, որոնք ի մի եմ բերել ձեզ համար «Կանգնեցրե՛ք Հայոց նոր ցեղասպանությունը» գրքույկում: Այդ դեպքում ձեզնից շատերը կարող են զուգահեռներ անցկացնել Ղարաբաղում տիրող իրավիճակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական քաղաքականության միջև: Անկախ այն բանից, թե ինչպես եք գնահատելու դա՝ ֆաշիզմ, թե ցեղասպանություն, այն պետական քաղաքականություն է, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանը։

Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը չպետք է դիտվի որպես միայն հայերի մտահոգության հարց։ Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի և նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետերի համար։

Ուստի, եթե միջազգային հանրությունը չունի Ադրբեջանին սթափեցնելու կարողություն կամ կամք, մենք պետք է մեկուսացնենք Բաքվում գոյություն ունեցող ռեժիմը։ Այդ ռեժիմը պետք է անտեսվի ժողովրդավարական աշխարհի կողմից ճիշտ այնպես, ինչպես նա է անտեսում քաղաքակիրթ աշխարհը, միջազգային դատական ինստիտուտները և մեր կազմակերպությունը:

Ադրբեջանը պետք է ենթարկվի պատժամիջոցների, և նրա անդամակցությունը Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի։ Մենք չպետք է անգործության մատնվենք միայն այն պատճառով, որ այս առաջարկությունը չի գալիս Հայաստանի կառավարությունից։ Անգործությունը տապալում է մեր կազմակերպության նպատակը: Եթե իրական փոփոխություններ չլինեն, շատ շուտով ստիպված կլինենք ընդունել այս կազմակերպության գաղափարական մահը: Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը փոխարինվում են նոր հարթություններով, այն է՝ ավտորիտարիզմի հանդուրժում, մարդու իրավունքների ընտրողական պաշտպանություն և աշխարհաքաղաքական նպատակահարմարություն»:

դիտվել է 572 անգամ
Լրահոս
Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամներ Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am