Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում
![Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում](/timthumb.php?src=/disc/19-09-23/0bf55b1d1e69a39bdec8d2e8af825dd1.jpg&w=708)
Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։
«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար ապօրինի հայկական զինված խմբավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։