Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Այս մասին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:
Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:
Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը