Հայկ Մարությանը պայմաններ է դնում

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:

Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:

Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, եւ մնացած 3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:

Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:

Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այդ երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են իրականացնել որպես ավագանու անդամ:

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը:

Ինչչպես ենք դա անում. շատ պարզ: Քանի որ Երեւանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա առաջին նիստը, որ պետք է հրավիրվի եւ դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի, նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի եւ գնանք նոր ընտրությունների: Ընդ որում, ես համոզված եմ, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, որովհետեւ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Սա էլ երկրորդ տարբերակը, սպասում ենք քաղաքական ուժերի արձագանքին:

Իսկ ձեզ, սիրելի երեւանցիներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ընտրությունների հետ կապված, առողջություն եմ մաղթում, եւ իհարկե, Աստված պահապան լինի մեզ բոլորիս»:

Նշենք, որ Հայկ մարությանը նաեւ հրապարակել է իրենց կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը.

Հայկ Մարության

Հայկ Գրիգորյան

Իզաբելլա Աբգարյան

Գրիգորի Երիցյան

Քրիստինա Վարդանյան

Պեդրո Զարոկյան

Իոսիֆ Կուբատյան

Սամվել Մելիքյան

Արաքսի Դիլանյան

Արամ Թորոսյան

Ռոբերտ Ծովյան

Նարինե Արամյան

Տիգրան Պետրոսյան

Արամ Մանուկյան

դիտվել է 2890 անգամ
Լրահոս
Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք «Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ». Անգելա Մերկելը` Էրդողանին Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ Մոսկվան աշխատում է գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով Դեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար Yandex-ը քարտեզների վրա նշում է նաեւ Ստեփանակերտի փողոցների ադրբեջանական անունները Ալիևն անդրադարձել է Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպմանը Իրանը ԱԹՍ-ներով լայնածավալ զորավարժություններ կանցկացնի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am