Վիճակախաղերի կազմակերպչի ֆինանսական հաշվետվությունները պետք է ամեն տարի ենթարկվեն աուդիտի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում: Նշվում է, որ օրենքի համաձայն, խաղային գործունեության կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար տարածքային հարկային մարմնի տեղեկանքը՝ հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով իր պարտավորությունների մասին, ինչպես նաև մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հրապարակում իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերը, ծրագրային միջոցները, տվյալների շտեմարանները միացված չեն վերահսկող մարմնին, առկա են վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ կապված ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը և խաղային գործունեության կազմակերպիչների ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը ստուգելու հետ: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքում, որի համաձայն յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի:

Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարող անկախ աուդիտորական կազմակերպությունն էլ կարող է իրականացնել համապատասխան ստուգումները: Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ անկախ աուդիտ իրականացնող անձը, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև կազմակերպչի կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, որը կնպաստի խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am