ՔՊ-ական պատգամավորը ե՛ւ բնակարան է գնել, ե՛ւ տան վարձ է ստանում պետբյուջեից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փախնախագահ Թագուհի Ղազարյանը 2022 թվականին մայրաքաղաք Երեւանում բնակարան է գնել հիփոթեքով այնպես, ինչպես իշխանական խմբակցության պատգամավորների 99 տոկոսը: Չնայած դրան՝ Թագուհի Ղազարյանը շարունակում է Ազգային ժողովի բյուջեից ստանալ տան վարձավճարի փոխհատուցում:

ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, որ 2019 թվականին պատգամավոր դարձավ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ընտրացուցակով, հանրությանը առավել հայտնի էր նախ իր մազերի կապույտ գույնով, ապա նաեւ իր ծննդավայրով. Թագուհի Ղազարյանը Արմավիրի մարզի Արշալույս համայնքից է: Նա, լինելով սոցիալապես անապահով ընտանիքի ներկայացուցիչ, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունն է վայելել, համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը նրա ուսման վարձավճարն է փոխհատուցել թերեւս համայնքապետարանի կամ այլ միջոցներից:

Երբ Թագուհի Ղազարյանը դարձավ ԱԺ պատգամավոր, առաջին բողոքի ակցիան իրականացրեց հենց Զարզանդ Գրիգորյանի դեմ, բայց դա էական չէ: Կոռուպցիան, հովանավորչությունը, պետության միջոցների վատնումը մերժող հայտարարություններով եւ արժեքների քարոզով իշխանության եկած Թագուհի Ղազարյանը 2019 թվականից ԱԺ ֆոնդից տան վարձավճարի փոխհատուցում է ստանում, այսինքն՝ նրա Երեւանի տան վարձը վճարում են ՀՀ քաղաքացիները իրենց հարկերից:

Ու սա՝ այն դեպքում, երբ նա 2022 թվականին տուն է գնել: Ե՛ւ տան վարձավճարի, ե՛ւ բնակարան գնելու մասին տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է պաշտոնական աղբյուրներից: Նկատենք, որ Թագուհի Ղազարյանն այժմ նաեւ հեռուստահաղորդավար է Բուն TV-ում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք «Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ». Անգելա Մերկելը` Էրդողանին Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am