Իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը Հայաստանում անընդհատ նոր խնդիրների է բախվում, իսկ կառավարության ղեկավարն ու կրթության բնագավառի պատասխանատուները դեռ շարունակում են խոսել ոլորտի «բարեփոխումների» մասին։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իր աղետաբեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում անընդհատ հայտարարել է կրթության ու գիտության մակարդակի բարձրացման մասին, սակայն իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Օրինակ՝ հանրակրթության նկատմամբ իշխանությունների իրական վերաբերմունքի ինդիկատոր է ուսուցիչների նկատմամբ մոտեցումը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում ուսուցիչներն իրենց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար չնչին աշխատավարձ են ստանում։

Այնուամենայնիվ, իշխանություններն այնպիսի ֆոն են ստեղծում, որ տպավորություն է ստեղծվում, թե անընդհատ բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձը։ Վերջերս էլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 300-400 և 500 հազար դրամ է, մնում է, որ նրանք գնան ու տեր կանգնեն իրենց աշխատավարձին։ Նկատենք՝ խոսքն այն մասին է, որ ուսուցիչները 300-400 կամ 500 հազար դրամ զուտ տեսականորեն կարող են ստանալ միայն այն դեպքում, երբ անցնեն կամավոր ատեստավորում և հաղթահարեն նախատեսված շեմը։ Իսկ, ինչպես ուսուցիչներն են պնդում, ատեստավորման տեստերի հարցերն էլ այնպես են կազմված, որ մասնակիցների 70 տոկոսից ավելին չկարողանա հաղթահարել նախատեսված շեմը, կամ, ինչպես նախօրեին ուսուցիչներից մեկն ասաց՝ «առը հա, թե կհաղթահարես»։

Իրականում, եթե երկրում մի քանի տասնյակ ուսուցչի աշխատավարձը ատեստավորման արդյունքում բարձրացել է, ընդ որում՝ բացարձակապես ոչ նշված չափով, ապա, ընդհանուր առմամբ, ուսուցիչների աշխատավարձը նվազել է։ Ի մասնավորի՝ նրանք չեն վճարվելու գրավոր աշխատանքները ստուգելու համար։ Եվ ոչ միայն: Արդյունքում ուսուցչի աշխատանքը սոցիալական տեսանկյունից դառնում է էլ ավելի ոչ գրավիչ։ Իշխանական բարձր պաշտոնյաների աշխատավարձը, որոնց մի զգալի մասը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ, նույնիսկ պատշաճ բարձրագույն կրթություն չունի, բարձրացվում են առանց որևէ պայմանի ու ատեստավորման, ավելին՝ պարգևավճարներ են շռայլվում, բայց ուսուցիչների դեպքում լրիվ հակառակն է։ Մյուս կողմից էլ, երբ անհրաժեշտ է լինում ուսուցիչներին ներգրավել քարոզարշավին, իշխանությունները նրանց որպես «մասովկա» են օգտագործում իրենց միջոցառումների ժամանակ, բայց երբ պետք է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցը լուծել, հակառակն է արվում, ու ուսուցիչները հայտնվում են անտեսված վիճակում։

Այս ամենի հետ մեկտեղ, առանց իրավիճակը գնահատելու և ծանրութեթև անելու, կառավարությունը կտրուկ քայլերի է դիմում։ Օրինակ՝ օգոստոսի 20-ից սկսած ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք չունեն բարձրագույն կրթություն, այլևս չեն կարող աշխատել։ Առանց այն էլ դպրոցներում ուսուցիչների բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում։ Շատ դեպքերում նույնիսկ դիմողներ էլ չկան այդ տեղերի համար, քանի որ ուսուցչի աշխատանքը դարձել է ոչ գրավիչ։Այս քայլով (քայլերով) «քայլող» իշխանությունը, ի դեմ ԿԳՍՄ նախարարության, «կադրային սով» է ստեղծում հանրակրթության ոլորտում՝ առանց հաշվի առնելու այդ ամենի ծանր հետևանքները: Մյուս կողմից էլ՝ իշխանությունների նախաձեռնած ատեստավորման միջոցով կրթության որակի բարձրացման հարց չի լուծվում, քանի որ ատեստավորման համակարգը միայն թեստերի լրացում է նախատեսում և չի ներառում նաև երեխաների հետ տարվող աշխատանքները ու նրանց առաջադիմության արդյունքները։ Ուսուցիչը կարող է շատ խոր գիտելիքներ ունենալ իր առարկայի շրջանակներում, բայց չկարողանա այն մատուցել և աշխատել աշակերտների հետ։

Կարող է լինել նաև այնպես, որ ուսուցիչը հիանալի տիրապետի իր առարկային, փորձառու և պահանջված լինի, սակայն չկարողանա անցնել ատեստավորումը: Եվ մեծ մասի դեպքում հենց այդպես է: Ստացվում է, որ իշխանությունները հանրակրթական ոլորտում հոնքը շինելու փոխարեն աչքն էլ են հանում։ Դե, ինչպես բոլոր ոլորտներում ու բոլոր հարցերում: Սա վերաբերում է նաև նրան, որ, առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, ԿԳՍՄ նախարարության կողմից ներդրված նոր կրթական չափորոշիչներով լրացուցիչ բարդություններ են ստեղծվում ուսուցիչների համար։ Օրինակ՝ դպրոցներ կան, որոնք ընդամենը սահմանափակ թվով հին համակարգիչներ ունեն, ինտերնետ հասանելիությունն էլ խնդրահարույց է, բայց ուսուցիչներից պահանջվում է պատշաճ կերպով լրացնել էլեկտրոնային մատյանը։ Իսկ նոր դասագրքերն այնպիսի արագությամբ են ներդրվում, որ ուսուցիչները չեն էլ հասցնում ծանոթանալ ու յուրացնել դրանցում զետեղված բովանդակությունը, որը շատ դեպքերում ուղղակի խնդրահարույց է լինում։ Միևնույն ժամանակ որոշ դասագրքեր էլ, ինչպես արդեն գիտենք, չեն հասցրել տպագրել, և աշակերտները պետք է հեռախոսների միջոցով աշխատեն այդ դասագրքերով։

Հանրակրթության ոլորտն այսպիսի բարձիթողի վիճակի հասցնելու արդյունքում է, որ բազմաթիվ ուսուցիչներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին և նշելով, որ հակառակ դեպքում 35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել և հեռանալ։ Փաստացի իրավիճակը կարելի է գնահատել այսպես. իշխանությունները հետևողական քանդում են կրթական համակարգը։ Նրանք համապատասխան պայմաններ, որակ ու միջավայր չեն ստեղծում, բայց այնպիսի պահանջներ են ներկայացնում ուսուցիչներին, որոնք անհամատեղելի են այդ աշխատանքը կատարելու համար նախատեսված վճարի հետ։ Չնայած, եթե մեր անվտանգության համակարգը ներկայումս պարալիզացված է ու չի գործում, ապա կրթական համակարգի չգործելը իշխող ուժի համար ընդհանրապես խնդիր չէ՝ մանավանդ որ ազգային արժեհամակարգը մերժելու և նույնիսկ սեփական պատմությունից հրաժարվելու կուրս է որդեգրվել։

 

դիտվել է 218 անգամ
Լրահոս
«Հիմա էլ ԵՄ֊ն է խեղճ ու կրկնակի «հարիֆ» նիկոլի ջեբը 10 մլն ՌԴ֊ի փողերը գցում, ինքը ի՞նչ անի». Ղևոնդյան ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Դիլիջանում խոշոր վթարից. զոհի ու վիրավորների ինքնությունը հայտնի է Էժանագին թատրոն Գյումրիի ավագանու նիստում. Սամվել Բալասանյանը կրկին օգտագործվողի դերում Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի Համատիրության ղեկավարին տուգանել են՝ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքի փլուզվող հենասյան ամրացման համար ԱղբաՉհանությունը Նորքի զանգվածում Եվրոպական ստանդարտները նախընտրանքով են գործում թե՛ քաղաքականությունում, թե՛ սպորտում, և թե՛ քաղաքական բանտարկյալների վերաբերյալ գնահատականներ տալուց. Հենրիխ Դանիելյան Վահագն Խաչատուրյանի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը, տպավորիչ դրամական միջոցներն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը. 168.am Բաքուն պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար «Դե ծնողները ճանաչում են դաստիարակին, հասկանում են, գիտակցում են, որ մարդը սխալվելու իրավունք ունի»․ նոր մանրամասներ՝ Փոքր Վեդիի միջադեպի մասին Երկու կոնկրետ խոստում, որ Փաշինյանը տվել է գյուղացիներին և մոռացել կատարելու մասին Վայոց ձորում Բագրատ Սրբազանը հանդիպել է «Արշակունի» ռազմամարզական ՀԿ-ի երիտասարդների հետ Երևանում 3 քաղաքացի անհայտ անձի կողմից սուր կտրող առարկայով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ ծանր վիճակում. նրա վիճակը հաջողվել է կայունացնել Ողբերգական վթար Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ Հայտնի են Օլիմպիական Խաղերի առաջին մեդալակիրները Ադրբեջանը ծրագիր ունի զավթել ամբողջ Հայաստանը. ադրբեջանագետ Վիզաների գազարը և իրականության մտրակը «BMW»-ի վարորդը հարսանիքի ժամանակ հրապարակում կրակոցներ է արձակել. 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Արտակարգ դեպք Սևանի ափին Աջափնյակում կանաչ գոտին թողած՝ անցել են քանդելուն.ավագանու անդամ Շուռնուխում թշնամու հսկողության տակ անցած 13 տներից երկուսը վերածվել է զորանոցի. 168.am Դստեր և որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարած 31-ամյա կինը ձերբակալվել է Որպես անհետ կորած որոնվում է Նունե Ա.-ն. որտեղ են վերջին անգամ տեսել աղջկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am