Քպականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել. Փաշինյանը ոչ մեկին չի վստահում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, այսպես կոչված, «թիկունքից խփելու» մասին: Քաղաքագետների ու հոգեբանների կարծիքով, դա ինքնին խոսում է ներքին վախերի ու անխտիր բոլորին կասկածելու մասին: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը գնալով ավելի ծայրահեղ երանգներ է ստանում. Փաշինյանն արդեն սկսել է ոչ միայն չվստահել սեփական թիմակիցներին, այլ բոլորի գործողություններում կասկածելի ու դավադիր տարրեր է նկատում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային և տարածքային մի քանի պատասխանատուներ ազատվել են իրենց զբաղեցրած կուսակցական պաշտոնից, նրանցից մի քանիսը նույնիսկ հեռացվել են կուսակցությունից։

Պատճառն այն է, որ նրանք «մի թեթև» հայրենասիրություն են դրսևորել և հանդգնել մասնավոր զրույցներում և նեղ շրջապատում դժգոհել Փաշինյանի հակաարցախյան քաղաքականության, Լաչինի միջանցքի հետ կապված կրավորական կեցվածք ունենալու և նմանօրինակ մի քանի դրվագների վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ հիշյալ «ըմբոստները» կանչվել են Երևան. բոլորի հետ հատ-հատ առանձնազրույց են ունեցել, կշտամբել և ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ընդհանրապես, ստացվող տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի կառույցներում բավական անառողջ մթնոլորտ է, քպականներն արդեն իրար են «վրաերթի» ենթարկում, ընդ որում՝ ոչ միայն ներքին կարգով, իրար «տակ փորելով», այլև բացահայտ:


Օրինակ՝ օրերս սոցցանցերում Սյունիքի քպական մարզպետին անարգանքի սյունին էր գամել ՔՊ-ի Մեղրու կառույցի ղեկավարը, ընդ որում՝ բավականին կոպիտ, վիրավորական տոնայնությամբ ու մեղադրանքներով: Ու սա միակ դեպքը չէ. քպականներն էլ են սկսել իրենք իրենց չհանդուրժել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամներ Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am