Վանաձորի ապօրինությունները շարունակվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը մերժեց ԼՀԿ բողոքը` Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ կապված, եւ 2 տարվա քաշքշուկից հետո վերացավ Վանաձորի համայնքապետ ընտրելու արգելքը։ Սակայն երեկ լրացավ համայնքապետ ընտրելու համար օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, Վանաձորի ավագանին այդպես էլ նիստ չհրավիրեց։

Օրենքով` ավագանու ընտրություններից հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ղեկավար ընտրվի, բայց 2021-ին դատարան դիմում էր ներկայացվել, եւ այդ ժամկետը սառեցվել էր, քանի որ նման ֆորսմաժորների համար օրենքը կարգավորումներ չի նախատեսում:


Իսկ դա նշանակում է, որ երկշաբաթյա ժամկետը պետք է հաշվարկել դատարանի որոշման օրվանից սկսած։ Օրենքը համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում նախատեսում է նոր ընտրություններ, սակայն իշխող ուժը դժվար թե հավատարիմ մնա օրենքի տառին, երբ ամիսներ առաջ կամայականորեն Վանաձորում համայնքապետի ԺՊ են նշանակել հայտնի քրեական հեղինակություն Ակային` Արկադի Փելեշյանին։

Ինչ վերաբերում է նիստ չգումարելուն, Մամիկոն Ասլանյանի թիմակիցներից 2-ն անցել են իշխանության կողմն ու քվորում ապահովել, եւ նիստ հրավիրել չի ստացվի։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանի թիմակիցները վարչական դատարան ներկայացրած հայցով հասան նրան, որ Վանաձորի քաղաքապետ չընտրվի, իսկ դատարանն այնքան ձգեց հայցի քննությունը, որ ՔՊ-ի ծրագիրն իրականություն դառնա:

ՔՊ-ն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է ժողովրդի կամքի ու ազատ-անկախ ընտրությունների մասին, շուրջ 2 տարի բանտում է պահում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին` Մամիկոն Ասլանյանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանը սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. նրանք կառերեսվեն Ի՞նչ պայմաններում է պահվում Լեւոն Քոչարյանը Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամներ Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am