ՔՊ-ի հույսը հնդիկներն ու մարզերի բնակիչներն են

«Հրապարակ»-ը գրում է․

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։

Թեպետ Ընտրական օրենսգրքում վերջին տարիների փոփոխությունները գրեթե նվազագույնի են հասցրել ընտրատեղամասերում կեղծիք անելու հնարավորությունը, հատկապես հիմա, երբ ընտրական հանձնաժողովներում ներկայացված են խորհրդարանական ռադիկալ ընդդիմադիրները, եւ քիչ հավանական է, որ ՔՊ-ի օգտին մախինացիաների գնան, ասենք, օրինակ, այլ կուսակցության քվեները ՔՊ-ի օգտին հաշվեն կամ թույլ տան, որ նույն մարդը մի քանի անգամ ընտրի` ընտրական կարուսել գործի, մանավանդ, որ քվեարկությունից առաջ ընտրողը մատնահետք է հանձնում, իսկ անձնագրում ժամանակավոր կնիք է դրվում: Սակայն սա չի նշանակում, թե ընտրությունների իրական պատկերը խեղաթյուրելու այլ ճանապարհներ չկան, որոնք իշխող ուժը կարող է կիրառել։ Ի դեպ, Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների թվաքանակը հուլիսի 14-ի դրությամբ 823 հազար 559 է, որի եթե 50 տոկոսը մասնակցի, 400 հազարից մի քիչ ավելի է կազմում:

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 17-ի ընտրություններին իշխանության գլխավոր հույսը վարչական ռեսուրսն է՝ թաղապետերը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց կոլեկտիվներին, հին ու բարի ժամանակների պես, ուղղորդելու են ընտրատեղամասեր, անգամ ապացույցներ են պահանջելու՝ սպառնալով չընտրվելու դեպքում զրկել աշխատանքից։ Մարդկանց պարտադրաբար տանելու են տեղամասեր եւ ստիպելու են, որ իշխանության թեկնածուին ընտրեն: Գաղտնիք չէ, որ բոլոր իշխանությունները վարչական ռեսուրսի շնորհիվ կայուն ընտրազանգված են ապահովել՝ մոտավորապես 20-30 տոկոսի չափով։

Բացի այդ, ՔՊ-ում նաեւ հաշվել են Հայաստանում բնակվող հնդիկներին եւ պատրաստվում են նրանց ընտրատեղամասեր տանել՝ քվեարկելու։ Բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք մեկ տարուց ավելի հաշվառված են Երեւանում, ընտրելու իրավունք ունենան եւ մասնակցեն ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում «գույքագրել» են հատկապես շինարարական ընկերություններում, Վահան Քերոբյանին պատկանող Մենյու․ամ եւ սննդի առաքման այլ կազմակերպություններում աշխատող հնդիկներին, որոնց մտադիր են տեղամասեր տանել եւ Ավինյանի օգտին ձայն ապահովել։ Մեր աղբյուրը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ՀՀ-ում այս պահին պաշտոնապես 12 հազար հնդիկ է բնակվում, ոչ պաշտոնական` 30 հազար թիվն են նշում։ Եթե նրանց հասցրել են հաշվառման վերցնել մայրաքաղաքում, նրանք ՔՊ-ի ընտրողներն են:

Չնայած այս մարդիկ չեն տիրապետում մեր մայրենի լեզվին, սակայն հոգ չէ, օրենքն այդ խնդիրն էլ է կարգավորում։ ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021-ին, Հայաստանում տեղադրվեց Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Գանդիի արձանը։

Իշխող ուժի հույսը, սակայն, միայն հնդիկներն ու վարչական ռեսուրսը չեն, այլեւ Երեւանում նախապես գրանցված մարզերի բնակիչները, որոնք եւս Երեւանի քաղաքապետ կարող են ընտրել։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների թվին են դասվում 18 տարին լրացած, մինչեւ քվեարկության օրը Երեւանում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Դիտորդական մի շարք կազմակերպություններ վերջին օրերին պատկան կառույցներից պահանջել էին վիճակագրություն, թե միայն 2022 թվականին մարզերից որքան մարդու են հաշվառել Երեւանում։ Վիճակագրությունը խոսուն է, միայն երեք վարչական շրջանում մոտ 4 հազար նոր բնակիչ է հաշվառվել, ընդ որում՝ մեծ մասը՝ չորրորդ եռամսյակում, տարեվերջին, երբ իշխանությունները սկսել են լրջորեն պատրաստվել ընտրություններին։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Էրդողանն ու Ալիևը նոր հարձակման հիմքերն են «ցրցամ տալիս» ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ապահովել են 190 տոննա պարենի և վառելիքի առաքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար. ՌԴ ՊՆ ԿԽՄԿ-ն, խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն պայթյունի վիրավորներին ՀՀ հասցնելու համար Ստեփանակերտում պայթյունի հետևանքով իրավիճակը ծայրահեղ ծանր է, յուրաքանչյուր րոպե՝ որոշիչ Սամանթա Փաուերը բացահայտել է. ինչու է Բայդենը իրենց գործուղել Հայաստան Այսօր ականատես ենք Թուրքիայի 100-ամյա երազանքի գործնական իրականացմանը. Էրդողան Եվրոպացի դիվանագետ․ Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խայտառակություն է Եվրոպայի համար Հարյուր տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես հեռանալու է. այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա. Թևանյան Գոռ, Հարութ, Ավետ, Ռուզան, Նարեկ. արցախցի երեխաները իրենց անուններն են թողնում շենքի պատերին Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պատրաստվում է նոր քայլի, պետք է մոբիլիզացվենք. Անդրանիկ Թևանյան Արցախի ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում պայթյունի մասին Կան կյանքից զրկվածներ և վիրավորներ. մանրամասներ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից Խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ հետшպնդումը․ ՀԺՄ «Իրականում հնարավոր ա շատ ավելի վատ լինի քան մենք գիտենք»․ Հրաչյա Խաչատրյան «Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, դեպի Ասկերան գնացող ճանապարհին. հավանաբար կան զոհեր». Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին բուժաշխատողները պատրաստվում են սպիտակ խալաթներով ակցիա իրականացնել Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) ազատ է արձակվել Հանդիպմանը Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ. շտաբ Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանն առնվազն երկու անգամ փոխել է զեկուցագիրը, բազմաթիվ փաստաթղթեր են կեղծվել. Հովսեփ Սարգսյան «Եթե որևէ մեկն ունի հնարավորություն և կկարողանա հետը երաժշտական գործիք տեղափոխել սահմանից այս կողմ, ես կդիմավորեմ և շնորհակալ կլինեմ». Տիգրան Սուչյան Իրանի դեսպանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ Թեհրանի հստակ դիրքորոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am