Ինչ խոսի, ինչ քայլի դիմի` Հայաստանի դեմ է աշխատելու

Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, բայց Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին։

«Փաստորեն, նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից», - ռուսաստանյան պետական լրատվամիջոցին ասել է ռուսաստանցի անանուն պաշտոնյան։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրը նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։

Ահա, ոչ այնքան դիվանագիտական պատասխան Փաշինյանի կառավարության աշխատանքին ի պատասխան: ՀՀ իշխանությունները որոշել են, որ հրապարակավ կարող են դժգոհել Ռուսաստանից, իրենց խոսքը ներկայացնելով` անկեղծության պոռթկում, ու ըստ ամենայնի մտածում են, որ այսպես կարող է շարունակվել միշտ...

Իշխանությունները օր ու գիշեր դժգոհում են Ռուսաստանից, հիմա, երբ ռուսական կողմից այսպիսի տեղեկատվական պատասխան ստացվեց, նրանք անցնել են արդարանալու իրենք քաղաքականությանը:

Երեկվանից արդեն սկսվել է այդ արշավը...

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, թե Հայաստանը հակառուսական գործիք է, չկա դրա մասին վկայող փաստ, «Հանրայինի» «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն միշտ դուրս է դրել աշխարհաքաղաքական բախումներից, դա եղել է և՛ 2018-ից առաջ, և՛ հետո: Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է:

Նա հերքել է այն պնդումը, թե Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությունը գերադասել է ՀԱՊԿ առաքելությունից: «Սխալ պնդում է, որովհետև ԵՄ դիտորդների ժամանելու վերաբերյալ որոշումը կայացվել է 2022-ի հոկտեմբերին Պրահայում, այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղապահների թեմա գոյություն չուներ: Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել և գնացել էր: Այսինքն՝ մեր առջև երբեք դրված չի եղել ընտրություն: ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, երբ տեղի է ունեցել Հայաստանի վրա հարձակում, Հայաստանը արդարացիորեն ակնկալել է 2 բան, որ կֆիքսվի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակում է տեղի ունեցել, դա կդատապարտվի և լավ կլիներ, որ աջակցություն կլիներ. իմ նշած 3 կետերից ոչ մեկը տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները խաթարված են, Ռուբինյանը հերքել է. «Ես կարող եմ պնդել, որ մենք ունենք մի շարք անհամաձայնություններ այն փաստի հետ, որ մեզ բավարար աջակցություն չի ցուցաբերվել տարբեր դրվագներում»:

Իսկ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում նշել է` մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ բաց, շատ պարզ քննարկումներ, արտահայտում ենք մեր դժգոհությունները...

Լրագրողները պաշտոնյայից հետաքրքրվել են՝ Երևանը ռուս գործընկերներին հարցրե՞լ է՝ արդյոք Ռուսաստանը ցանկանում է հեռանալ տարածաշրջանից, հեռացնել իրենց ռազմաբազան Գյումրիից։ Կոստանյանը պատասխանեց. - «Մենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ ունենում ենք շատ բաց, շատ պարզ քննարկումներ, արտահայտում ենք էն դժգոհությունները, որոնք մենք ունենք՝ կապված էն քաղաքականության հետ կամ քայլերի բացակայության հետ, որ նկատում ենք ռուսական կողմից, և ունենում ենք քննարկումներ բոլոր հարցերի շուրջ»։

Հիշեցնենք, ընդամենը 3 օր առաջ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների փաստացի անգործությանն անդրադառնալով՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական զուգահեռ էր անցկացրել ու հայտարարել, թե կարող է «մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ». - «Շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են, կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»:

Ո՞րն է Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու Ռուսաստանի քաղաքական դրդապատճառը. Փաշինյանը նույն հարցազրույցում երկու պատճառ էր նշում՝ կա'մ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, կա'մ չի ուզում: Երկուսն էլ, ըստ կառավարության ղեկավարի, հայկական տեսակետից խնդրահարույց է: La Repubblica-ի լրագրողի հարցին՝ իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում, Փաշինյանը պատասխանել է. - «Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում»:

Մինչդեռ Մոսկվան Երևանին է մեղադրում Լաչինի միջանցքի շրջափակման համար։ Օրերս Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Երևանը Զախարովայի պնդումը նույնաբովանդակ և հիասթափություն առաջացնող էր որակել, հայտնել դրա վերաբերյալ իր «տարակուսանքն ու հիասթափությունը»։

Ռուսական կողմից արձանագրումներն ու մեղադրանքների սլաքները պարզ են ու հստակ:
Փաշինյանի իշխանություններն են հասկանալով իրավիճակի բարդությունն, ըստ ամենայնի, քայլեր կձեռնարկեն մեղմելու ռուսական կողմի դժգոհությունը: Երեկ Ռուբինյանի գործուղումը «Հանրային» հեռուստաընկերություն հենց վկայում է այն մասին, որ իշխանությունները որոշակի վտանգ են զգացել:

Թեև երեկ իշխանությանը մոտ կանգնած լրատվականներն անգամ ոգևորված եվրոպացի գործչի` ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հրավերի մասին մի լուր էին պտտում, այնուամենայնիվ, Փաշինյանը լուրջ մտորելու թեմա ունի` Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները կառուցելու ուղղությամբ:

Փաշինյանը հասցրել է արդեն մի իրավիճակի` ինչ խոսի, ինչ քայլի դիմի` Հայաստանի դեմ է աշխատելու:

Անհեռատես քաղաքականությունը հենց այսպիսին է լինում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2270 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am