Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին Մոսկվայի հետաքրքիր «հրավերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հացահատիկի գործարքն ու Ուկրաինայի հակամարտությունը։

Երեկ մեկնարկեց Թուրքիայի արտգործնախարարի երկօրյա այցը Մոսկվա:
Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։ Այս մասին այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղղություններով ևս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաև այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», - Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ասաց Լավրովը։

Նախարարների ասուլիսին նախորդեցին նախ ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Ֆիդանի և Լավրովի դռնփակ բանակցությունները։ Ընդլայնված ֆորմատում բանակցությունների ժամանակ արդեն պարզ էր՝ Ֆիդանի մոսկովյան այցի գլխավոր նպատակը Ռեջեպ Թայիփ Էրդողանի առաջիկա ռուսաստանյան ուղևորության օրակարգի հստակեցումն է։ Թուրքական մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը Սոչի կժամանի արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 4-ին
«Հաշվի առնելով, որ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պատրաստվում են իրենց հերթական հանդիպմանը, կարծում եմ՝ մենք այսօր կարող ենք մանրամասնորեն ուսումնասիրել այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջնորդների կողմից։ Բացի երկկողմ թեմաներից, մեր օրակարգն ու պրակտիկ համագործակցությունը շատ հագեցած են նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Այդ ամենը պարբերական փոխադարձ հստակեցումների կարիք ունի, այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար կլինի և թույլ կտա մեզ մեր առաջնորդների դատին որակյալ խորհուրդներ ներկայացնել», - Հաքան Ֆիդանի հետ բանակցությունների մեկնարկին նշեց Լավրովը։

Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում ավելի հստակ էր՝ նշելով, թե հատկապես որ խնդիրներն են լինելու մոսկովյան, ըստ ամենայնի, նաև Սոչիում կայանալիք նախագահների քննարկման հիմնական թեմաներից մեկը։

«Այսօրվա մեր օրակարգը շատ հագեցած է։ Այսօր մենք անդրադառնալու ենք երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին։ Բնական է, որ այսօրվա մեր հանդիպումը և այն հարցերը, որ մենք քննարկելու ենք միաժամանակ նախագահների՝ Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստումն են հանդիսանալու։ Ինչ վերաբերում է քննարկման առարկա հարցերի ցանկին, ապա դրանց թվում են հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնությունը» և պատերազմը [Ուկրաինայում]։ Օրակարգում են նաև Սիրիան ու Հարավային Կովկասը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Սա Հաքան Ֆիդանի առաջին այցն էր Մոսկվա արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ ավելի քան տասը տարի Ֆիդանը զբաղեցնում էր Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի տնօրենի պաշտոնը։ Թերևս հենց այդ պաշտոնում Ֆիդանի գործունեությունը նկատի ունենալով էր, որ Սերգեյ Լավրովն այսօր պնդեց՝ Մոսկվայում վստահ են, որ նորանշանակ թուրք նախարարը չի ցանկանա փոխել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների բնույթը։

«Հաշվի առնելով այն պաշտոնները, որ Դուք զբաղեցրել եք նախկինում, պարոն նախարար, մենք վստահ ենք, որ մեր հարաբերություններում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շարունակականությունը կպահպանվի, առավել ևս, որ դա բխում է մեր նախագահների սկզբունքային պայմանավորվածություններից», - ասել է Լավրովը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ևս հարկ համարեց հիշեցնել՝ թեև այս պաշտոնում սա իր առաջին այցն է Մոսկվա, բայց Ռուսաստանի մայրաքաղաքն իր համար այնքան էլ անծանոթ վայր չէ։ «Նախկինում ես հաճախ էի այցելում Մոսկվա, սակայն սա իմ առաջին այցն է Ռուսաստան արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարոն նախարարի հետ մենք շատ երկար տարիներ է, ինչ ծանոթ ենք», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանի այցը կշարունակվի նաև վաղը։ Այսօր Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ի դեպ, Ֆիդանը Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, թե Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար, նշելով, որ «հաղթողներ չեն կարող լինել»։

Երեք օրից կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Մոսկվան ու Անկարան նախանշել են ռուս-թուրքական բանակցությունների օրակարգը, և Հարավային Կովկասում այդ օրակարգի կետերից է:

Մոսկվան մեկ անգամ ևս Թուրքիային մեր տարածաշրջանում ամրապնդվելու ուղղությամբ քայլ արեց` հստակ նշելով, որ կողմ են դրան և ըստ ռուսական կողմի` Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 208 անգամ
Լրահոս
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին Լուսանկարներ կտեղադրեմ, կտեսնեք՝ որտեղ էին հոգևորականները․ Տեր Մանուկը՝ Փաշինյանի լկտի քարոզիչներին (video) Աշխատանքի բաժանում է արվել Միացե՛ք Բագրատ Սրբազանին․ ժողովո՛ւրդ, մի՛ հավատացեք մերձիշխանական քարոզչությանը․ քաղաքացի (video) Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից Մեզ ծեծում են, բերման ենթարկում, իսկ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին ուղեկցում Կիրանց․ Վարդանյան (video) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան ՔՊ–ականներ են միանում Բագրատ Սրբազանի շարժմանը․ Արթուր Հովհաննիսյանի մեկնաբանությունը (video) Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան Փաշինյա՛ն, մի հարց ունեմ քեզ՝ ի՞նչ դեղեր ես օգտագործում․ քաղաքացի (video) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. Թաթոյան Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմին Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am