Զգլխիչ խրախճանք՝ պաշարման ժամանակ կամ հոգեմտավոր կոռոզիա

Համացանցում արագորեն տարածվող տեսանյութերը բնորոշվում են որպես «վիրուսային»: Այդպիսի մի «վիրուսային» տասանյութ էլ «Տիկտոկ» ցանցում է հրապարակվել. ինչ-որ ռեստորանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ինչ-որ քեֆ-ուրախության ընթացքում ափսեներով հարվածում է քեֆի մասնակիցներից մեկի գլխին...

Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են մի «օբյեկտի» պարահրապարակում մի խումբ անձինք «տժժում», ակնհայտորեն խիստ բարձր տրամադրությամբ, իսկ պարող տղամարդկանցից մեկի գլխին մեկ ուրիշ տղամարդ հարվածում է ափսեներով ու ջարդում ափսեները: Չէ՛, դա ինչ-որ «կատաղած» ռեստորանային կռիվ-ծեծկռտուք չէ, բռնություն չէ: Հակառակը՝ ափսեներով պարողի գլխին հարվածում են այսպես ասենք՝ փոխադարձ համաձայնությամբ ու, կներեք արտահայտության համար՝ «կայֆով» ու «Մակարենայի» զգլխիչ ելևէջների ներքո: Ավելին, հավեսի ընկած անձնավորությունը նաև ինքն է վերցնում հատուկ այդ նպատակով առաջարկվող ափսեները և, ինքն իր գլխին հարվածելու միջոցով, ջարդում դրանք:

Ըստ մամուլի հրապարակումների, ափսեով հարվածողը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն է: Ավելին, shamshyan.com-ը հաղորդում է, որ հիշյալ «ափսեատյաց» քեֆ-ուրախությունը, որին հիմա «փարթի» են ասում, տեղի է ունեցել օրեր առաջ, Երևանի Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում, հիշյալ օբյկտի 1 տարվա գործունեության տարեդարձի առթիվ: Ըստ աղբյուրի, հիշյալ համալիրը պատկանում է դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանին: Նա ներկա է եղել միջոցառմանն ու տեսել է, թե ինչպես են իր հաստատության կահ-կարասին «օգտագործում»:

Դե ինչ, կարելի է ասել, որ պարելուն զուգընթաց միմյանց գլխին ափսեով հարվածելը «բովանդակալից հանգստի» նոր մոդա է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների, Տիգրան Ավինյանի ու Կենտրոն վարչական շրջանում նրա ներկայացուցչի համար: Հուսանք, շուտով նրանք ափսեներից անցում կկատարեն փրփրագինու, նույն ինքը՝ շամպայնի շշերին և հերթական խրախճանքի, քեֆ-տժժիկի ընթացքում կսկսեն շամպայնի շշերով մեկը մյուսի գլխին հարվածել: Կամ ապակյա ափսեներից կանցնեն մետաղյա թասերին: Չնայած, իրենց «գաղափարական» առաջնորդը մուրճ էր ճոճում, ավելի լավ է մուրճերին անցնեն:

Ինչևէ, հարցն այն չէ, թե փաշինյանական «էլիտան» հատկապես ինչ խոհանոցային կամ սպասքի ինչ պարագաներ է օգտագործում՝ քեֆի ընթացքում սրա-նրա գլխին հարվածելու և դրանից հավելյալ հաճույք ստանալու նպատակով:

Առանցքային հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը՝ ի դեմս նրանց ներկայացուցիչ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, ինքնամոռաց քեֆ-ուրախության, խրախճանքների, «էլիտար կայֆերի» մեջ են, հիմա՛, մեր օրերում, Արցախի պաշարման, Արցախի հայության օրհասական վիճակի պայմաններում:

Վիճակ, որ մեծ հաշվով, հենց իրենք՝ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն էլ ստեղծել են՝ ուրանալով Արցախը:

Սա ավելին է, քան պարզապես խրախճանքըը՝ ժանտախտի ժամանակ: Սա հոգեմտավոր կոռոզիա է: Ու սրանց և սրանց նմանների իշխանությունից ժամ առաջ պետք է ազատել Երևանն ու Հայաստանը, եթե ուզում ենք էդ մարդակեր ժանգից պրծնել:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1745 անգամ
Լրահոս
Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված. պատգամավոր Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am