Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ շարունակում է ներգրավված լինել Հայաստանին և Ադրբեջանին դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու հարցում օգնելու հարցում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք պահպանել ենք երկխոսության և դիվանագիտության մակարդակը տարբեր մակարդակներում, և դա շարունակվում է՝ սկսած Ազգային անվտանգության խորհրդից, պարոն (Ջեյք) Սալիվանից և պարոն (Ջոն) Ֆայներից, մինչև Պետդեպարտամենտ: Նկատի ունեմ, որ մենք դա անում ենք կանոնավոր կերպով, որպեսզի տեսնենք, թե արդյոք դիվանագիտական ճանապարհով կարող ենք ավելի լավ արդյունքի հասնել»,- ասաց նա:
Քիրբին նաև հայտնել է Վաշինգտոնի խորը մտահոգությունը Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ։
«Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը վերաբացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել հնարավորինս արագ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների անվճար տարանցումը»,- հավելել է նա։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը