«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «նոր հարցաքննություն՝ նոր նիկոլություն»

Փաշինյանական իշխանույթունն այսօր կազմակերպել էր հերթական շոուն ԱԺ այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում», որն ընդամենը 1 խնդիր է լուծում՝ պարտակել Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գործած ոճիրները կոնկրետ 2020 թվակաանի պատերազմի հետ կապված: Հիմնական խնդիրը, որ հետապնդում է բացառապես նիկոլականներով «գործող» հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին «սպիտակ ու պուպուշ» ներկայացնելն է: Կարճ ասած՝ «ի՜նչ աներ խեղճ Նիկոլը...» փերֆեքթթիվիական մակարդակով:

Այսօր հանձնաժողով էր բերվել ավելի քան 1 տարի ու տասը ամիս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը: Այո՛, այն անձնավորությունը, որ 2018-ին, լինելով բարձրաստիճան պաշտոնյա վազեվազ ճամբարափոխ եղավ ու շտապեց արագորեն իր ծառայությունները մատուցել «նոր տերերին»:

Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանին ինչու էր պետք «նախկիններից վերցրած» նման մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում: Պետք էր հենց նման ճամբարափոխված, անսկզբունք մեկը, ում հետո կարելի կլիներ հեշտությամբ «քավության նոխազ» դարձնել ու ներկայացնել:

Եվ ահա, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, Նիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Քոչարյանի անվան «քննիչ հանձնաժողովում» լիովին արդարացրեց բոլոր այն սպասելիքները, որ կարող էր ունենալ նրան մոտ 2 տարի բանտում պահող իշխանությունը:

Այստեղ էլ կարելի էր վերջակետ դնել, քանի որ պարզ է, չէ՞ թե ինչ արժեք կարող են ունենալ ինչ-որ մեկի հանձնաժողովային վկայությունները, եթե նա Նիկոլ Փաշինյանի կալանավորն է, եթե չասենք՝ պատանդը:

Այդ տեսանկյունից նույնիսկ թեթևակի ժպիտ են հարուցում մեր որոշ հայրենակիցների այն դիտարկումները, որ Դավիթ Տոնոյանը «քննիչ հանձնաժողովում» ինքնամոռաց, անձնուրաց կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ պետք է նա պաշտպաներ, եթե ոչ իր թիմակցին ու անմիջական վերադասին: «Թիմակցի» պահով էլ հետաքրքիր դրվագ եղավ: Տոնոյանն ասաց, թե ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ է եղել, այլ ոչ՝ թիմակիցը: Ինչպիսի՜ նվիրվածություն:

Բայց կրկնենք՝ իսկ ո՞ւմ պիտի պաշտպաներ Դավիթ Տոնոյանը, եթե նա Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նրա գործակիցը՝ առնվազն 44-օրյա պատերազմի հրահրման և այդ պատերազմում կանխամտածված Հայոց բանակը պարտության տանելու ոճրագործություններում, և վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կալանավորն է:

Մի՞թե պարզ չէր, որ նման վիճակում գտնվող, նման կախվածություն ունեցող մեկը, այն էլ՝ Դավիթ Տոնոյանի նման մեկը, որ երբեք էլ որպես քիչ թե շատ գնահատելի ֆիգուր առանձնապես աչքի չի ընկել, «քննիչ հանձնաժողովում» ընդամենը փորձելու է ա) պլստացնել Նիկոլ Փաշինյանին, բ) պլստալու տեղ ապահովել նաև իրեն համար: Ու պարզ է, որ Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթն ընդամենը կեղտոտ գործարք է փաշինյանական իշխանության հետ, բացահայտ առևտուր՝ բանտարկությունից ազատվելու ակնկալիքով:

Վերջին հաշվով, նա ավելի քան մեկուկես տարի բանտում է, այդ ի՞նչ են այդքան երկար քննում Նիկոլ Փաշինյանի «գերպրոֆեսիոնալ» քննիչները, որ այսքան ժամանակում Տոնոյանին վերաբերող գործը դատարան դեռ չի մտել:

Այնպես որ, թե այսօր նա ժամերով ինչ լոլոներ էր պատմում, ինչպես էր ինքն իրեն ու իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ասածներին հակասող բաներ ասում, միգուցե կարող է հետաքրքրել շոուների սիրահարներին կամ հայկական սերիալների գիտակներին: Ինչ վերաբերում է իրական քննությանը, ապա այդպիսին կարող է և լինել, բայց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկված կլինի: Դավիթ Տոնոյանը, ի դեպ, այսօր շարունակ այն թեզն էր առաջ տանում, թե Հայաստանն անպատրաստ էր նման պատերազմի, հնարավորություններով զիջում էինք, որ իր ռազմադիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները չբավարարեցին, որ ինքը կարողանա թույլ չտալ այդ պատերազմը:

Ու ահա այդ անձնավորությունը, հիշեցնենք, գործնականում գրեթե հայտարարված օրով պատերազմի նախօրեին նստում է օդանավ բուլղարիենարում մտերիմի ծննդյան քեֆի մասնակցելու համար: Իսկ երբ վերադառնում է, խրոխտ հարցազրույց է տալիս ու հոխորոտում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսել է թե՝ Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու: Դավիթ Տոնոյանն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն չի հանում այն մասին, որ այդ թվում իր ցուցումով իր ենթակաները կանխամտածված խաբում ու մոլորության մեջ են պահում հանրությանը, բոլոր հայերին:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

դիտվել է 254 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ Հայաստանի հարավը կարող է ռազմական բախման օջախ դառնալ. ՀՀ-ն պետք է մտածի՝ ինչ անել և ում հետ. Բուշի նախկին օգնական Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել Ավարտվեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի միջնորդության քննությունը Ղարաբաղը հшնձնողն ասում է, որ իրենցից շատ Ղարաբաղի համար ոչ ոք ոչինչ չի արել․ լրիվ գժանոց է․ Շարմազանով Տիգրան Աբրահամյան․ Դատաիրավական համակարգը Հայաստանում իրականացնում է քաղաքական հանձնարարություններ Լրագրող Դավիթ Ֆիդանյանը ձերբակալվել է Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը Ալեն Սիմոնյանի արարքը անբարո է. Ռուբեն Մելիքյան Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անկոտրուները երբեք չեն ծնկել Բաքվում շինծու դատավարության ժամանակ ներկայացվել են պահանջվող պատժաչափերը Թուրքիայի ամենախոշոր ռազմական ավիավթարները «Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները Մինսկ-Բաքու չվերթը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է Մինսկ Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման հարցը կքննարկվի տարբեր դատարաններում նույն ժամին Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել Դա Հայաստանի Հանրապետության վերջին ճակատագրական ռազմավարական սխալն է լինելու. Էդուարդ Աբրահամյան «Մարդ ողջ-առողջ տարվում է մեկուսարան, իսկ 5-6 ամիս հետո հայտնվում է անվասայլակին». Տիգրան Աբրահամյան Գերմանիայում ահաբեկչական դավադրության հետ կապված ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ ենթադրյալ անդամ Մենք նոյեմբերի 16-ին հաղթանակ ունենալո՛ւ ենք․ Սևակ Խաչատրյան Պարտքեր, մանր «քցոցիներ» դատական քաշքշուկներ. Փաշինյանի իշխանության պրոյեկտ Մկրտչյանը կարո՞ղ է Էջմիածնի ղեկավար լինել. «Երկիր» Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս. Ռուբեն վարդապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am