Առաջինն Էրդողանը հիշեցրեց, թե երբ են Արցախից ՌԴ խաղաղապահները հեռանալու

Պաշտոնական Անկարան հակառուսական քայլերի արշավ շարունակվում է ողջ թափով, արդեն մի քանի օր: Երեկ արդեն հերթը հասավ նաև Արցախի շուրջ թեմային...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը 2025 թվականից հետո դուրս կգա Արցախի տարածքից։

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերին, տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հետագա 5 տարիներին երկարացվելու հնարավորությամբ՝ այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան։

Այնուամենայնիվ, Էրդողանը շրջանցել է խաղաղապահների մանդատի երկարաձգման հնարավորությունն ամրագրող դրույթը։

«Համաձայն պայմանավորվածությունների՝ ռուս զինվորականները որոշ տարածքներում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կլքեն այդ տարածքները։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կմնա հավատարիմ այդ պայմանավորվածություններին։ Իմ եղբայր Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն հետևում է այս խնդրին»,- ասել է Էրդողանը՝ Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսինքն, ՆԱՏՕ-ի հավաքում Էրդողանը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության` շտապելով: Չէ՞ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի վերաբերյալ կողմերից մեկը մինչև խաղաղապահ առաքելության ժամկետի լրանալը` 2025 թվականը, ավելի ճիշտ` վեց ամիս առաջ պետք է վերապահում հայտներ, որի հիմքով էլ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների առաքելությունը Արցախում կհամարվեր ավարտված:

Ուրեմն, Էրդողանն իրեն համարելով Հայաստան-Ադրբեջան խնդիրների կողմ, արդեն 2023 թվականին շտապում է ի լուր ՆԱՏՕ-ականների խոստանալ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է գալու:

Ավելին` Էրդողանը վստահություն է նույնիսկ հայտնում, թե Ռուսաստանը կմնա հավատարիմ պայմանավորվածություններին, այսինքն, Էրդողանն ու Պուտինը պայմանավորվե՞լ էին, որ ռուսները մինչև 2025 թվականն են մնալու Արցախում ու Պուտինը Էրդողանին այդ մասին վստահեցրել է:

Դե ինչ, Էրդողանը ընդդեմ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արդեն որերորդ քայլն արեց:

Մնում է հարցական, օգոստոսին Պուտինը կմեկնի՞ Թուրքիա, ինչպես ռուս փորձագիտական հանրույթն է վերջին օրերին ասում` «Էրդողանի հասցրած դավաճանական քայլերից» հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1264 անգամ
Լրահոս
Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սյուն եք դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ. Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am