Այս շաբաթ գլոբալ ջերմաստիտճանն ամենաբարձր ցուցանիշ է սահմանել առնվազն 100,000 տարվա մեջ․ CNN
Երկրի վրա միջին ջերմաստիճանը թարմացրել է իր պատմական առավելագույնը և առաջին անգամ գերազանցել է +17 աստիճանը։ Այս մասին հուլիսի 6-ին, iz.ru–ի փոխանցմամբ, հայտնել է CNN-ը։
«Երկուշաբթի օրը գլոբալ միջին ջերմաստիճանը հասել է +17,01 աստիճանի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979 թվականից ի վեր։ Երեքշաբթի (հուլիսի 4. - խմբ.) այն էլ ավելի բարձրացավ՝ հասնելով +17,18 աստիճանի, չորեքշաբթի (հուլիսի 5. - խմբ.) գլոբալ ջերմաստիճանը մնաց այս ռեկորդային բարձր մակարդակում»,- ասվում է հրապարակման մեջ։