Խաղաղության ԱՄՆ-ի համաձայնագրի մի քանի կետեր համաձայնեցված են` սահմանազատում, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում

Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին երեկ ուշ երեկոյան հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը` նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել։ «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվում են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջեց դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

Սակայն, ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, դրանց շրջանակում Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը երեկ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, մանրամասներ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարևոր և բարդ աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու:

Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ «Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար», - ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն են անցկացվել, դրանցից հետո հայ - ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են․ ամիսներ տևած դադարից հետո անցած շաբաթներին Փաշինյանն ու Ալիևը երեք հանդիպում են ունեցել, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1966 անգամ
Լրահոս
Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը. Yerevan.Today Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am