Մոսկվան Երևանից պահանջում է` վերադառնալ. Վերջին նախազգուշացում

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված միջադեպով և հրադադարի ռեժիմի խախտմամբ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի չորս զինծառայող է զոհվել։ «Կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ համագործակցության կոչ ենք անում։ Կարծում ենք, որ իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Լաչինի միջանցքի շուտափույթ ապաարգելափակմանն ու խաղաղ բնակչության կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում չի կարող կասկածի տակ դրվել, ասել է Զախարովան: «Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները: Այդ դերը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել է հակամարտող կողմերի կողմից: Եվ այդ հարցում ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն»,- ասել է Զախարովան: -

Հենց Ռուսաստանն ու ՌԴ նախագահն են դադարեցնել արյունահեղությունը, իսկ Ղարաբաղ մտցված խաղաղապահներն ապահովում են կրակի դադարեցումը»:
«Ռուսական կողմի համար կարևոր նշանակություն ունի այն փաստը, որպեսզի հնարավոր Խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի կայուն և անխաթար։ Պատմության մեջ, ինչպես նաև նորագույն պատմության, մենք գիտենք շատ օրինակներ, երբ կատարած լինելու նշան (галочка) դնելու նպատակով կնքվում են մեծ թվով պայմանագրեր, որոնք հետագայում իրականություն չեն դառնում», - պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ռուսական կողմի համար ունի՞ արդյոք, սկզբունքային նշանակություն այն հանգամանքը, թե որտե՞ղ կամ ու՞մ հովանու տակ կկնքվի հնարավոր Խաղաղության պայմանագիրը, հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում։

«Դուք շատ լավ հիշում եք, որ նույնիսկ, Հայաստանին վերաբերող և մեծ միջնորդական ջանքեր պահանջած պայմանավորվածություններ են եղել, որոնք իրականություն չեն դարձել՝ տարբեր պատճառներով։ Դրանից իսկ ելնելով՝ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի կայուն և հաշվի առնի Հայաստանի ու Ադրբեջանի հետաքրքրությունների հավասարակշռությունը։ Հասնել նման արդյունքի հնարավոր է միայն այն պարագայում, երբ հետևողականորեն կիրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը»,- նշել է Զախարովան։

Ըստ նրա, այդ ճանապարհային քարտեզը իր մեջ ներառում է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերի հավաքական համալիրը, որը ընդունվել է 2020-2022 թթ. ընկած ժամանակահատվածում։ Հավելյալ ջանքերի անհրաժեշտության դեպքում, իսկ նման բան հնարավոր է, քանզի իրավիճակը զարգացումներ է ապրում, ըստ ԱԳՆ խոսնակի, կարելի է մտածել այն ուղղությամբ, որ, օրինակ, գործընթացին նպաստի ՄԱԿ-ի համապատասխան որոշումը։ Սակայն, դրա համար անհրաժեշտ է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համաձայնությունը։

«Իսկ եթե մենք խոսում ենք գործընթացին ուղղված Արևմտյան երկրների միջնորդական ջանքերի մասին, որը հիմա շատ է քննարկվում, որպես այլընտրանք, ապա տպավորություն է ստեղծվում, որ գնում է ինչ-որ խանդագին մրցակցություն Մոսկվայի հետ, այն ձգտմամբ, որ այդ օրակարգը վերաձևավորվի Արևմուտքի կողմից և վերցվի սեփական ձեռքերի մեջ։ Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ համակեցությունը Արևմուտքին հետաքրքիր չէ։ Գլխավորը այս պարագայում նրանց համար Մոսկվային հակառակվելն է, գլխավորը իրենց մասին բարձրաձայնելն է, գլխավորը գրելն է իրենց անունը պատմության մեջ և իհարկե, հնարավորության դեպքում ազդեցության գոտիներ ստեղծելը։ Եթե նրանք ուզում են լինել իրական միջնորդներ, ապա պետք է վերջ դնեն զրոյական արդյունքով «нулевая сумма» խաղերի առաջ բերմանը։ Արևմուտքի ջանքերը՝ բերել խաղաղություն Անդրկովկասում կարող են կենսունակ լինել միայն այն պայմանով, երբ չունենան հակառուսական ուղղվածություն և չմրցեն մեր ջանքերի հետ»,-եզրափակեց Մ․ Զախարովան։

Մոսկվայի քննադատությունն արևմուտքի ուղղությամբ տեղի է ունենում Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին: ՌԴ-ն հստակ շեշտում է, որ դեմ են Արևմուտքի հովանու ներքո բանակցություններին, և որ Հայաստանը պետք է վերադառնա ռուսական պայմանավորվածությունների դաշտ:

Ստացվում է ՀՀ իշխանությունների` Վաշինգտոնի բանակցությունների մասնակցությունից դժգոհ են` Մոսկվան, Բաքուն, ինչպես նաև Ստեփանակերտը, որտեղից երեկ պահանջեցին դադարեցնել Վաշինգտոնի բանակցությունները:
Ռուսական քարոզչական ալիքները ևս լծվել են Արարատ Միրզոյանին ուղղված խորհուրդներով` դուրս գալ վաշինգտոնյան բանակցություններից: Որպես հիմնավորում բերվում է ադրբեջանական վերջին սադրանքը Արցախում, երբ 4 զոհ ունեցանք:
Սակայն բանակցությունները շարունակվում են, ավելին, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների դադարեցմանը։

«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում մարդկային կորուստների կապակցությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին: Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում։ Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է», - ընդգծել է Պատելը:

Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։ ԱՄՆ-ը, նշել է Պատելը, կշարունակի շփումներ կազմակերպել նաև այսօր։ «Մենք անհամբեր սպասում ենք, որ այս բանակցությունները շարունակվեն», - հավելել է նա։ «Հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան, ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6571 անգամ
Լրահոս
Հայաստանում թուրքական հետքով կուսակցություն բացել ցանկացող Նատալի Ալեքսանյանը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի բարեկամուհին է. Մարինա Խաչատրյան Ո՞վ է մեր արտաքին հետախուզության ղեկավարի նորանշանակ տեղակալը. Yerevan.Today Հայտնի է հանրահավաքի ժամը Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա Երևանում քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները. Եթե այս շարժումը մեռած է, ինչու՞ են խորհրդարանի ամբիոնն ամբողջությամբ ծառայեցնում այն քննարկելուն. Բագրատ Սրբազան Պատկերացնո՞ւմ եք պետական ինստիտուտը` արդարադատության նախարարությունը, թյուրիմացաբար թուղթ է տալիս. Բագրատ Սրբազան Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարից Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Ալեն Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Արևմտյան հերթական հետախույզի այցը ՀՀ և հանդիպումը Փաշինյանի հետ․ ի՞նչ է քննարկում Փաշինյանն արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ. 168.am Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի Крадут и воруют… Էդուարդ Շարմազանով Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան ԱԺԲ անդամ Վարդան Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Արման Բոշյանն նշանակվել է Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am