Ի՞նչ է նշանակում «մեդա՞լ է պետք՝ կունանաք»․ այսպես կարող է իր զինյալների հետ խոսել թալիբների հրամանատարը
Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։
«Փաշինյան Նիկոլը բանակին ասել է՝ «կոչո՞ւմ է պետք, կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»: Մինչ այժմ կարծում էի, որ արդի աշխարհում այդպես կարող է իր զինյալների հետ խոսել, ենթադրենք՝ ծովահենների, թալիբների կամ «Վագներ»-ի հրամանատարը: Սակայն, առաջին անգամ եմ լսում, որ պետության կանոնավոր բանակին նման առաջարկներ անեն: Ի՞նչ է նշանակում «կոչու՞մ է պետք, կունենաք, մեդա՞լ է պետք, կունանաք»: Առանց գիտելիքների և պատրաստվածության կոչու՞մ: Առանց հերոսության մեդա՞լ: Ի՞նչ է նշանակում «սնունդ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք»: Փաստորեն, բանակը քաղցա՞ծ է և զինվորները Փաշինյան Նիկոլի ձեռքի՞ն են նայում: Լավ, իսկ փողն ինչի՞ դիմաց էր տրվում: Պետքի՞: Բանակի հանդեպ Փաշինյան Նիկոլի վերաբերմունքն ակնհայտ արհամարհական է: Կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի պետություններից որևէ մեկի ղեկավարն իր պետության կանոնավոր բանակին այսպես չէր պղծել»,- գրել է Հեքիմյանը: