Բաքվի բռնապետի «խոսնակ» լինելն ամենահեշտն է

Փաշինյանը երեկ կառավարության նիստում ահազանգեց՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է. Ադրբեջանն անգամ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տալիս։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղի, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։ Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախում ստեղծված ծանր իրավիճակում Փաշինյանը երկու լուծում է առաջարկում, բայց Բաքուն երկուսն էլ մերժում է... Ստեղծված ծանր դրությունը հաղթահարելու համար Փաշինյանը երկու քայլ առաջարկեց. Լաչինի միջանցքը բացելու Միջազգային դատարանի որոշման կատարումը, ինչը Ադրբեջանը հրաժարվում է անել դեռ փետրվարից, և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որի շուրջ սակայն Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ համաձայնության չեն գալիս։ Բաքուն տևական ժամանակ է մերժում է Երևանի այս գաղափարը՝ պնդելով, թե Ղարաբաղի հայերը իր քաղաքացիներն են։

«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ Երկրորդ, պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը», - ասաց Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի առաջարկած երկու լուծումները Ադրբեջանը տևական ժամանակ մերժում է։ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում այս երկու քայլերի իրագործումը Ալիևի ագրեսիվ դիրքորոշումների պայմաններում։

Փաշինյանի խոստովանությունից կարող ենք եզրակացնել, որ նա վիճակի չէ Լաչինի միջանցքի հարցին վերաբերող երկու փաստաթղթերը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Լաչինի միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնեն միայն ռուս խաղաղապահները, և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, համաձայն որի Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

Ու փոխանակ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանի նպատակը Արցախի վերացումն է, հայաթափումն է, Փաշինյանը մի քանի տարի է խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմներ ստեղծելու մասին, շատ լավ իմանալով, որ Ալիևը չի համաձայնի դրան: Հետևաբար, ո՞րն է անիրագործելի նպատակների հռչակումը...

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը...

Ադրբեջանը մերժել է Հայաստանի պահանջը, որը ենթադրում էր խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել։ «Reuters»-ին տված հարցազրույցում երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ նման երաշխիքն ավելորդ է, իսկ նման պահանջն էլ նշանակում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին․ «Մենք նման նախապայման չենք ընդունում մի շարք պատճառներով։ Էթնիկ հայերը կարող են օգտագործել և կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նման ինտեգրվեն ադրբեջանական հասարակությանը և պետական կառույցներին», – հայտարարել է Բայրամովը։

Բաքվի բռնապետի դիրքորոշումները հայ հասարակությանը ներկայացնելով` Փաշինյանն ի՞նչ խնդիր է լուծում: Ո՞ւմ համար պարզ չի, որ Ալիևը սահմանել է բարձր «ուղենիշներ» ու դրանցից հետքայլ չի անելու: Ու այս վիճակում Ալիևի «խոսնակի» դե՞ր են ստանձնել Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, շարունակ տեղեկացնելով, թե Հայաստանի այս կամ այն առաջարկը չի ընդունում Ադրբեջանը:

Իսկ ի՞նչ եք անում, որ դրդեք նրան ընդունելու ձեր առաջարկները: Կամ` ինչո՞ւ ոչինչ չեք անում, որպեսզի ընդունի: Այս հարցերին պետք է պատասխանել:

Ահա, այս մթնոլորտում, երեկ Երևանից խոսեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին...

ԱՄՆ-ն ու Հայաստանը միաժամանակ հաղորդեցին հայ-ադրբեջանական վաշինգտոնյան նոր բանակցությունների մասին։ Կառավարության նիստի սկզբում Փաշինյանը հստակեցրեց՝ արտգործնախարարների հանդիպումը հաջորդ շաբաթ կանցկացվի, հայկական կողմն, ըստ նրա, տրամադրված է խաղաղության պայմանագրի կնքմանը։
Հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն հանդիպումից 4 օր առաջ, ինչպես հաղորդեց Երևանը, ադրբեջանական կողմի խնդրանքով այն հետաձգվեց։ Բայց այդպես էլ հստակ չնշվեց՝ խնդիրը Թուրքիայի նախագահի այդ օրերի ա՞յցն էր Բաքու, թե՞ հանդիպումը հյուրընկալող պետքարտուղարի ժամանակացույցը, թե՞ խնդիրը կողմերի տարաձայնություններն էր:

Վերջին ճեպազրույցում նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց՝ շատ շուտով Միացյալ Նահանգները կհյուրընկալի խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների նոր փուլը: «Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների նոր փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի խաղաղ ապագային: Մենք համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և խաղաղության հասնելու բանալին է», - նշել էր ամերիկացի պաշտոնյան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1128 անգամ
Լրահոս
Չեմ փախչել, երբ Նիկոլի վարկանիշն 90% էր, հիմա 7% է, պիտի փախչե՞մ․ Վազգեն Սաղաթելյան (video) Էդ փողով Ալենի կինը նրան «բերդ պերեդաչի» կտանի (video) Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, այլ տարբերակ չկա․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է Եկեղեցուն... (video) Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Մեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի՛ անցկացրեք, հեռացե՛ք․ Տիգրան Աբրահամյան (video) Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video) Արցախի պետնախարարն ու բազմաթիվ պաշտոնյաներ այստեղ են՝ հանդիպելու Սրբազանի հետ. ԱՀ ԱԺ փոխխոսնակ (video) Պրոցեսը գնաց․․․ Փաշինյանը սարսափած է Բագրատ Սրբազանից․ Արտաշես Գեղամյան (video) Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը Հենց հիմա ԱԺ-ում քպ-ականներն անհոդաբաշխ բառակապացություններով փորձում են մանիպուլյացիաներ անել. Արմեն Հովասափյան Դատավոր, քննիչ, Փաշինյանը ձեզ միայնակ է թողնելու, ասի՝ դուք եք մեղավոր ու թռնի (video) Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՔՊ-ականների հոսք է սկսվելու, դեմը չենք կարողանալու առնել. Դանիելյան Բագրատ սրբազանը ֆուտբոլային հնարքներով զարմացրեց փոքրիկ ֆուտբոլիստներին (video) Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան Փաշինյանն ու դուք պատրաստ եք ամեն տեսակ զիջման, միայն թե մնաք կպած այդ աթոռներին. Մինասյան (video) Արդյոք Հայաստանին նոր պատերա՞զմ է սպառնում Ռայիսիի տարօրինակ մահից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am