Լուսավորիչ փողոցում հունիսի 8-ին ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել․ ՔԿ

2023թ․ հունիսի 08-ին՝ ժամը 09:39-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08։48-ի սահմաններում, Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 8-րդ հասցեի դիմացի ճանապարհահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտում՝ լուսացույցի տակ, այլ տրանսպորտային միջոցների շարքում կայանված «Տոյոտա» մակնիշի տրանսպորտային միջոցին։ Վերջինս իր հերթին բախվել է հարակից կայանված «Ջիպ» մակնիշի տրանսպորտային միջոցին, իսկ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և բախվել թիվ 39 երթուղին սպասարկող «Գազ-32213» մակնիշի միկրոավտոբուսին։ Դրա հետևանքով «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական, և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայությունից ստացվել են դեպքն արձանագրած տեսախցիկների տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան երթևեկում է Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցով՝ Բեյրութի փողոցի կողմից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով: Լուսացույցի կանաչ թույլատրող ազդանշանի առկայությամբ նշված ավտոմոբիլի վարորդը ուղիղ հատում է Գ.Լուսավորիչ և Իտալիայի փողոցների խաչմերուկը, ապա նույն ուղղությամբ երթևեկում է դեպի Ագաթանգեղոսի փողոցի ուղղությամբ: Այդ ընթացքում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենային համընթաց՝ աջակողմյան գոտիներով, ընթանում են նաև այլ տրանսպորտային միջոցներ:

Նույն պահին Խորհրդարանի փողոցի կողմից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային գոտի է մուտք գործում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող վաշտի ամենագնաց թափքով, կարմիր-կապույտ առկայծող փարոսիկներով կահավորված մեքենան, որի աջ կողմից Խորհրդարանի փողոցից դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի են մուտք գործում սև գույնի ամենագնաց թափքով այլ մեքենաններ: Նույն ժամանակահատվածում «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով երթևեկության համար իր ուղեգոտում որևէ խոչընդոտ, ձախ եզրային երթևեկելի գոտով ուղիղ երթևեկելու ժամանակ կտրուկ մանևրում է դեպի ձախ, դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, բախվում է լուսացույցի արգելող ազդանշանի առակության պայմաններում կանգնած «Տոյոտա» մակնիշի մեքենային և գլխիվայր շրջվելով՝ շարժվում է դեպի աջ և ընդհարվում երթուղային միկրոավտոբուսին:

Զննությամբ պարզվել է, որ «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը որևէ խոչընդոտող հանգամանք չի եղել և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Այսինքն, ըստ նախնական տվյալների, Խորհրդարանի փողոցից ամենագնաց թափքով այլ մեքենանների շարասյան՝ դեպի Գ.Լուսավորիչ փողոցի աջ եզրային երթևեկելի գոտի մուտք գործելը որևէ կերպ չէր կարող խոչընդոտել «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի ուղիղ ընթացքին։

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամներ Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am