Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս

Արցախի կառավարության տեղեկագրում ներկայացված են օրվա վիճակագրական թարմացումները: Պատկերը հետևյալն է.

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,405 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 15 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 441 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո տեղափոխումները օրերս վերականգնվել են։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 207 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (180 օրվա ընթացքում մարդկանց 441.000-ի փոխարեն՝ 2135 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 134 ելքի և մուտքի դեպք, որոնք խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ կամ հրատապ հումանիտար կարիքներից ելնելով մեկնել են Հայաստանի Հանրապետություն):

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 59 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում 165.600-ի փոխարեն՝ 2824 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 38 մուտք և ելք:

Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (180 օրվա ընթացքում մոտ 72.000 տոննայի փոխարեն՝ 5466 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 143 տոննա):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 114 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 151 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 38 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am