Նպատակ ունեն ինձ գցել քաշքշուքների մեջ․ Արթուր Համբարձումյան

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոլեկտիվով Արմենին հասցրեցին մահվան:
Այդ կոլեկտիվի մեջ էին ձերբակալման հրահանգ տվողը, հրահանգ տվողին ստորաքաշորեն ծառայող՝ որսորդ միության վերածված ԱԱԾ-ականները, կալանքի սանկցիա տված դատավորը:
Դեպքի առիթով հարուցված քրեական գործով ես անցնում էի որպես վկա, որովհետև ասել էի հարցազրույցներիցս մեկում այն ինչ նոր կարդացիք: Հետո Շիրակի մարզի դատախազի տեղակալ Եդիգարյան Արամը որոշեց, որ պետք է ինձ դատել, որովհետև Արմենին կալանք տված և այժմ կաշառակերության համար դատվող դատավորին հասցրել եմ հրապարակային վիրավորանք:
Հետաքրքիր է՝ գործ կարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Եդիգարյանը տեղյա՞կ է, թե ժամանակին Հայաստանում դատավորների մասին ինչեր են ասել փաշինայնականները: Հետաքրքրիր է՝ գործ կարող այս սուբյեկտը տեղյա՞կ է, թե ինչպես էր Փաշինյանը հրահանգում դատարանների դռները շրջափակել, որպեսզի <վնգստացող դատավորները> չկարողանան մտնել ներս: Իսկ որ դատավորների կայացրաց վճիռները չկատարելու հրապարակային կոչեր էին հնչեցնում իշխանավորները, դրանից տեղյա՞կ է:
Փաշինյանի հակամարդկային ռեժիմին ծառայող իրավաբան՝ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, լս՞ել ես:
Եդիգարյան Արամ , դու մեղավոր չէս: Քեզ այդ պաշտոնին նշանակողն է մեղավոր, քեզ դիպլոմ տվողն է մեղավոր, քեզ դաստիարակողն է մեղավոր, արդարադատության երկրոդ դասի խորհրդականի աստիճան շնորհողն է մեղավոր:
Դու դառնալու ես շուտով պոպուլյար՝ Եդիգարյան Արամ:
Իշխանափոխությունից հետո քեզ նմանները համակարգից դուրս են շպրտվելու, իսկ իրավագիտության ֆակուլտետներում բացատրելու են, թե ինչ աղետ կարող է բերել պետությանը երբ իրավապահ համակարգը սկսում է ստորաքարշորեն ծառայել սամոդուռ ղեկավարներին»։

Երեկ հայտնի է դարձել, որ Արթուր Համբարձումյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակայնորեն վիրավորելու համար։

Մեզ հետ զրույցում Արթուր Համբարձումյանը նշեց․ «Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արամ Եդիգարյանը իմ դեմ գործ է հարուցել Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը Գրիգորյանին կալանք տված դատավոր Արուսյակ Ալեքսանյանին վիրավորելու համար, ում դեռ չէին մեղադրել կաշառք վերցնելու գործով ու չէր կալանավորվել»։

Ըստ Համբարձումյանի՝ սա մանր խուլիգանություն է իր նկատմամբ․ «Սրա նպատակն է ինձ գցել քաշքշուքի մեջ։ Սա պայմանավորված է նաև իմ հանրային խոսքով, որը խիստ քննադատություն է՝ ուղղված Նիկոլին ու իր իշխանությանը»։

 

դիտվել է 1850 անգամ
Լրահոս
Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք «Զգույշ եղեք, Գերմանիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ». Անգելա Մերկելը` Էրդողանին Լավրովը հույս ունի, որ ոչ մի իշխանություն չի քանդի Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ Մոսկվան աշխատում է գործընկերների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am