Ռուսաստանի չորս շրջաններում տասնյակ մարդիկ թունավորվել են «Միստր Սիդր» ըմպելիքից. 20 մարդ մահացել է

Ուլյանովսկի մարզում 40 մարդ թունավորվել է «Միստր Սիդր» ալկոհոլային ըմպելիքից, 16 մարդ մահացել է։ Տուժածների եւ մահացածների մեծ մասը Դիմիտրովգրադից է, թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Ուլյանովսկում եւ Նովայա Մալիկլա գյուղում, ասել է շրջանի ղեկավար Ալեքսեյ Ռուսկիխը։ Դիմիտրովգրադի բնակիչները, տեղեկացրել է քաղաքապետ Անդրեյ Բոլշակովը, սկսել են դիմել բժիշկներին հունիսի 3-ին, նրանք ունեցել են թունավորման ախտանշաններ։ Հունիսի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ի դրությամբ Դիմիտրովգրադի հիվանդանոցներում 14 մարդ կա, որոնք թունավորվել են «Միստր Սիդրից», Ուլյանովսկի բուժհաստատություններում՝ հինգ մարդ։ «Յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկները պայքարում են»,- ասել է Ռուսկիխը, գրել է «Մեդուզան»։

Թունավորման եւ մահվան դեպքեր «Միստր Սիդրի» օգտագործումից հետո գրանցվել են եւս երկու շրջաններում։ Սամարայի մարզի Նովոկույբիշեւսկ քաղաքում մահացել է այդ ըմպելիքն օգտագործած երկու բնակչուհի։ Ուդմուրտիայում հոսպիտալացվել են մի տղամարդ եւ մի կին, որոնք նույնպես օգտագործել են «Միստր Սիդր», նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ։ Նիժնի Նովգորոդի մարզում նույնպես գրանցվել են թունավորման առաջին դեպքերը, կան մահացածներ, տեղեկացրել է փոխնահանգապետ Դավիթ Մելիք-Հուսեյնովը։

Ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, արտադրվել է Սամարայի մարզում։ Այն վաճառվել է լցնովի տարբերակով։ Ըմպելիքը, մասնավորապես, կարելի էր ձեռք բերել «Территория пива» եւ «Биррхаус» ցանցերում, տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» Ուլյանովսկի մարզի վարչությունը։ Ուլյանովսկի նահանգապետը բոլոր ձեռներեցներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել ալկոհոլ պարունակող «սիդրի» վաճառքը մանրամեծածախ եւ հանրային առեւտրի կետերում»։ Դիմիտրովգրադի քաղաքապետն, իր հերթին, խնդրել է քաղաքի բնակիչներին «հրաժարվել լցնովի ալկոհոլային արտադրանք օգտագործելուց»՝ ավելացնելով, որ ըմպելիքը, որը թունավորման պատճառ է դարձել, առգրավում են առեւտրի կետերից։ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հանձնարարել է տարածաշրջանային վարչություններին բացահայտել եւ առգրավել «Միստր Սիդրի» բոլոր խմբաքանակները։ «Միստր Սիդրի» բեռնումն ու մատակարարումները արգելված են ամբողջ Ռուսաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են «Ռոսալկոհոլռեգուլիրովանիեում»։

«Միստր Սիդրը» պատրաստվել է Սամարայի մարզի Կրասնոգլինսկի շրջանի Վինտայ գյուղում։ ՔԿ-ն հայտարարել է, որ կալանավորել է ըմպելիքը տարածող գործարարին։ Նրան կասկածում են Քր.օր. հոդվածով, ըստ որի՝ նա մատուցել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որոնք անզգուշաբար հանգեցրել են երկու կամ ավելի անձանց մահվան։ Հոդվածով նախատեսվում է 10 տարվա ազատազրկում։ Քրեական գործեր են հարուցվել ինչպես Սամարայի, այնպես էլ Ուլյանովսկի մարզերում։

Նախնական տվյալներով՝ «Միստր Սիդրը» պարունակել է մեթիլային սպիրտ (մեթանոլ)։ Դա առայժմ պաշտոնապես չի հաստատված։ Հենց մեթանոլն է ամենից հաճախ հանդիսանում կեղծված ալկոհոլից թունավորման, այդ թվում մահացու ելքով, պատճառ։


NEWS.am

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Սյուն եք դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ. Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին Մեզ է մոտենում հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը. Սուրենյան «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով Ձեր հարազատներն էլ են այս Շարժման մեջ, գործակա՞լ են․ Աննա Գրիգորյանը` իշխանությանը (video) Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի առաջին մեկնաբանությունը՝ ազատության մեջ գտնվելիս (video) Կիրանցու, ոսկեպարցու քվեն խնդրելուց, նրանց ասե՞լ էիք, որ իրենց վկայականները ուժ չունեն․ Կյուրեղյան (video) Ինձ բերման են ենթարկել ավելի վատ ձևով, քան իմ երկրի տարածք մտած և մարդ սպանած թշնամուն (video) Չեմ փախչել, երբ Նիկոլի վարկանիշն 90% էր, հիմա 7% է, պիտի փախչե՞մ․ Վազգեն Սաղաթելյան (video) Էդ փողով Ալենի կինը նրան «բերդ պերեդաչի» կտանի (video) Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու է, այլ տարբերակ չկա․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը սպառնում է Եկեղեցուն... (video) Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Մեր քաղաքացիներին հերթական դժոխքի միջով մի՛ անցկացրեք, հեռացե՛ք․ Տիգրան Աբրահամյան (video) Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին Սա գնում է պատերազմ հրահրելու ճանապարհով․ սրա դեմն առնելու ենք․ Սրբազանն արցախցիների հետ է հանդիպել (video) «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց Ուրացող է նա․ Բագրատ Սրբազանի շատ կարևոր խոսքն՝ ուղղված արցախցիներին (video) Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել լրագրողների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր. հայտարարություն Մի պարագայում Բագրատ Սրբազանը Նիկոլին «կգցի» իշխանությունից․ Արգիշտի Կիվիրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am