«Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ

Արցախի Հանրապետությունում դավաճանական քայլ են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով, և դրանում ներառվում է նաև Արցախը: Արցախցիները չեն կարող համակերպվել այս հանգամանքի հետ:

168.am-ի հետ զրույցում տոտալ շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն էլ ասաց, որ հինշենցիները Փաշինյանի այդ քայլը համարում են դավաճանական։

«Այդ հայտարարությունները մենք ցավոտ են ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում։ Մենք չենք ուզում, որ Հայաստանում այդպես մտածեն, երևի կծնվեն մարդիկ, առաջնորդներ, հերոսներ, որոնք կվերականգնեն ազգային գաղափարը, մեր հողն ու ջուրը»,-նշեց Հին Շենի գյուղապետը։

Ըստ նրա, այս պահին միակ բանը, որ պետք է անել՝ ամեն վայրկյան ազատվել ՀՀ դավաճանական իշխանությունից։

«Որքան երկար մնան այդ իշխանությունները, այդքան վատթար է լինելու՝ ինչպես մեզ, այնպես էլ՝ ձեզ համար։

Արցախից հրաժարվելու գաղափարը ղեկավարության մեջ է։ Կարծում եմ՝ մեր երիտասարդությունը նորից խորիմաստ կդատի ու կհասնի այն ճանապարհին, ուղուն, որը կտանի հայանպաստ լուծման։ Եթե հիմա հրաժարվում են Արցախից, հաջորդը Սյունիքն է, Արարատի մարզը, մի Երևանով չեն եզրափակվելու։

Ուղղակի մենք սթափության կոչ ենք անում, ո՛չ նախկինի անունից եմ խոսում, ո՛չ էլ նախկին եմ պաշտպանում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք։ Մենք ափսոսանք ենք հայտնում, 30 տարի մեկ ընտանիքի նման ապրել ենք, ի՞նչ է, 30 տարի հետո ամեն մեկս արդարանանք, ասենք՝ բա մենք ի՞նչ կարող ենք անել, ամեն մեկս մեղավոր ենք։ Վաղն ինչպե՞ս են նայելու արցախցու աչքերին, ինչպե՞ս են բարևելու։

Կոչ արեք երիտասարդությանը՝ ղեկավարությունը փոխեն, որպեսզի 4-5 տարի առաջվա ապրելակերպով ապրենք, նորից այդ ժամանակվա գաղափարով ապրենք»,-շեշտեց Սամվել Սարգսյանը։

Իսկ գյուղում տիրող իրավիճակի մասին հարցին էլ Սամվել Սարգսյանը կարճ արձագանքեց.

«Այդտեղ ավելի լավ են տիրապետում իրավիճակին»

Նշենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով արդեն 169-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին․ Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը․ Հովհաննիսյան 12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am