Ալիևն Արցախին արդեն «հորդորեց» կամովին հանձնվել. Պատասխանող չկա

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ, սա երեկ Լաչինում Իլհամ Ալիևի միակ հայտարարությունը չէ: Սպառնալիքների հերթական տարափն է Ալիևը հղել:

Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, «եթե Հայաստանը կրկին չխաբի և կրկին չփոխի իր դիրքորոշումը»... «Եթե ստորագրվի, շատ լավ է, եթե չստորագրվի, ամեն դեպքում՝ ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որևէ խնդրի, որովհետև հենց մե՛նք ենք ուժեղ կողմը, մե՛ր դիրքորոշում է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, մե՛նք ուժեղ դիրքեր ունենք սահմանին», - նշել է Ալիևը:

«Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ և անվտանգության պայմաններում», - հավելել է Ալիևը:
Իսկ Արցախին նա պայմաններ է թելադրել, թե որ դեպքում կարող են շարունակել գոյությունը...

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ այսօր այցելելով ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Լաչին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իլհամ Ալիևը շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, մասնավորապես, թե իրենք «երբեք չէին կարող համաձայնել, որ Լաչինը և Քելբաջարը մնային Հայաստանի ձեռքում», Ղարաբաղյան երկրորդ պատերազմն իրենց «փառահեղ պատմությունն է, Հայաստանը դեռ չի կարողանում ամոքել այդ դառը պարտության ցավն ու վերքերը», իսկ «Ադրբեջանի հետ այսօր հաշվի են նստում»՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբներով, և «անկախ ադրբեջանական պետությունն ի վիճակի է հասնել ցանկացած արդյունքի»: Նա վստահեցրել է, որ «Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը գտնվում է լիակատար վերահսկողության տակ»:

Դիմելով արցախահայերին՝ Ալիևը պնդել է. - «Ձեր գիրքը փակված է: «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է»: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբանոցը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին», - ասել է Ալիևը:

Նա սպառնացել է. «Բոլորը գիտեն, որ այսօր Ղարաբաղում մենք ցանկացած հնարավորություն ունենք՝ գործողություններ (ռազմական-խմբ․) իրականացնելու համար։ Այդ պատճառով խորհրդարանը պետք է ցրվի, իսկ նա, ով իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները պետք է հեռացվեն պաշտոններից։ Միայն այդ դեպքում մենք նրանց նկատմամբ զիջումների կգնանք։ Միայն այդ դեպքում խոսք կարող է գնալ համաներման մասին»,- հոխորտացել է Ալիևը։
Այսինքն, Արցախը արդեն իսկ, կարելի է ասել, մնացել է գերության մեջ. Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, Ռուսաստանի խաղաղապահներն այնտեղ են, բայց նրանց ներկայությունը չի խանգարում, որպեսզի Ադրբեջանը ազատ գործի, ու ցանկացած մտադրություն իրագործի:

Այժմ արդեն, Ալիևը խորհուրդ է տալիս Արցախի իշխանություններին` հանձնվել կամովին, ակնարկելով, որ հետո նման բանավոր առաջարկ չի լինի:

Ալիևը, ըստ «Ազատության», մի շարք միջոցառումների է մասնակցել, այդ թվում՝ Լաչինում «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանների հիմնարկեքի, Դեկտեմբերի 1-ի հուշատախտակի բացման, փողոցների անվանակոչման, այդ թվում իր հոր՝ Հեյդար Ալիևի անվամբ, «Հաղթանակի», «Զանգեզուրի» փողոցների, բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողություններին: Նա հայտնել է, որ երեկ արդեն 20 ընտանիք է տեղավորվել Լաչինում, իսկ մինչև սեպտեմբեր Զաբուխ (Աղավնո) գյուղը կհանձնվի բնակիչներին: Նախօրեին Ադրբեջանի նախագահն այցելել էր Քելբաջարի շրջան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1941 անգամ
Լրահոս
Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video) Սնարյադի տակով զոռով փախանք, մտանք փոսի մեջ. ասկերանցի ընտանիքի գաղթի դաժան ճանապարհը (video) Գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չկա․ Արսեն Բաբայանին Մարատի մայրը խնդրում է տեսակցություն որդու հետ Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին ինքնասպանության առաջարկ անի.Տիգրան Աբրահամյան Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի Այսօր «հայ» սպաների հրամանով կձերբակալվեն, կծեծվեն, կխոշտանգվեն. Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով Հաթերք գյուղի մարտական դիրքերում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am