Բենզինը և հեղուկ գազը ոչ շուկայական պատճառներով են թանկացել

Բենզինը սկսել է ինտենսիվորեն թանկանալ։ Երեւանի բենզալցակայաններում վերջին երկու օրերին ռեգուլյար տեսակի բենզինն արժե 360-380 դրամ, իսկ պրեմիում տեսակինը՝ 390-410 դրամ։

Ընդամենը օրեր առաջ բենզինն արժեր 350-370 դրամ, դրանից առաջ գինը առհասարակ տատանվում էր 330-350 դրամի սահմանում։ Սակայն այս ոլորտում ինչպես էժանացումը, այնպես էլ թանկացումը առեղծվածային է եւ որեւէ տրամաբանական բացատրություն չունի։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ արտաքին շուկայում էլ կա բենզինի գնի որոշակի գնաճ։ «Դա պայմանավորված է, ընդհանուր առմամբ, միջազգային շուկաներում առաջարկի և պահանջարկի փոփոխությամբ, այսինքն՝ կա պահանջարկի աճ, մենք գիտենք նաև, որ ռուսական բենզինի դիզվառելիքի իրացման վրա կան որոշակի սահմանափակումներ, ինչը առաջարկի շուկայի ծավալի նվազում է ենթադրում, իսկ պահանջարկը աճում է, որովհետև համաշխարհային տնտեսության բավականին բարձր աճի տեմպեր են արձանագրվում»,- նշեց Ավետիսյանը։

Տնտեսագետը, խոսելով գնի փոփոխության վրա ազդող մյուս գործոնից, նկատեց. «Հայաստանում, քանի որ շուկան փոքր է, այդ թվում՝ նաև դիզվառելիքի, բենզինի իրացման իմաստով, շարունակում է էապես բարձր մնալ ներմուծման մենաշնորհի աստիճանը։ Այս իշխանությունները խոստանում էին թափանցիկություն, մրցակցայնություն, բայց փաստն այն է, որ ընդհանուր մեկ-երկու խաղացող է փոխվել, իրենց սրտի օլիգարխը մտել է նաև այդ բարձր շահույթաբեր շուկա, և դրանով իրենք սահմանափակվել են, որովհետև իրականում շարունակվում է մենաշնորհացման բարձր աստիճանը»։ Ամփոփելով խոսքը՝ տնտեսագետը ընդգծեց .«Երբ որ համաշխարհային շուկայում գնանկում է լինում, մենք դա չենք նկատում, դա մեր շուկայում ոչ համարժեք է լինում, իսկ երբ որ գնաճ է լինում, այդ գնաճը շատ բարձր արձանագրում ենք մեր շուկայում»,- ասաց Ավետիսյանը։ Խոսելով նման իրավիճակում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունից՝ տնտեսագետը նշեց. «Այդ շուկան երբ որ վերլուծում և հրապարակում է իր ուսումնասիրության արդյունքները, մեզ թվում է, թե այդ ապրանքը ներկրողների փաստաբանների տված եզրակացություններն են հրապարակում»։ Հիշեցինք, որ հեղուկ գազն էլ տեւական ժամանակվա դեֆիցիտից հետո այսօր արժե 220 դրամ։ Խոսելով վերջին շրջանում հեղուկ գազի գնի աճից և մրցակցության պաշտպանության ուսումնասիրության հրապարակած պարզաբանումից առ այն որ շուկայում որևէ խախտում չի արձանագրվել, Ավետիսյանն ասաց. «Տեսեք, մենք ակնհայտորեն չունենք հեղուկ գազ մեր երկրում և այն ամբողջությամբ ներկրվում է և եթե ներկրվում է, պարզ տրամաբանությամբ մենք տեսնում ենք, որ ներկրման աղբյուրներում գնի տատանումներ չկան, և մեր շուկայում այդ ներկրվող ապրանքը 2.5 անգամ թանկանում է․ այդտեղ չի կարող շուկայական պատճառ լինել, դա պայմանավորված է արտաշուկայական պատճառով։ Այդ պատճառները պետք է վերլուծվեն, գնահատվեն, և այդ պատճառներն ու գործոնները պետք է կանխարգելվեն այն մարմնիի կողմից, որոնք ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին կան»,- եզրափակեց Ավետիսյանը։

oragir.news

դիտվել է 847 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am